Ս.թ. սեպտեմբերի 9-ին «Իջևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) խորհրդի ներգրավմամբ՝ խաղարկվեց «Ուժեղ երկրաշարժի դեպքում՝ «Իջևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի գործողությունները» թեմայով շտաբային վարժանք:
Վարժանքի ուսումնական նպատակներն էին.
• ստուգել «Իջևանի ԲԿ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ ԲԿ) անձնակազմի և ոլորտային պատասխանատուների պատրաստվածությունը,
• ստուգել անձնակազմի տեսական և գործնական գիտելիքները՝ ստեղծված իրավիճակում գործելու համատեքստում,
• բարձրացնել արտակարգ իրավիճակներում արձագանքող ուժերի հետ փոխգործակցության արդյունավետությունը,
• նպաստել ԲԿ-ի արտակարգ իրավիճակների կանխման, կանխարգելման կարողությունների կատարելագործմանը: ... Կարդալ ավելին
Ս.թ. սեպտեմբերի 8-ին Իջևանի թիվ 4 դպրոցի դահլիճում՝ «Իջևանի բժշկական կենտրոն (ԲԿ)» ՓԲԸ-ի ԱՌԿ խորհրդում ընդգրկված աշխատակիցներին ներկայացվեց ԲԿ-ի աղետների ռիսկի կառավարման պլանը:
Պլանը մշակվել է «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ»/ ԱՌՆԱՊ հիմնադրամի և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետների կողմից՝ «Հիվանդանոցների անվտանգություն և արտակարգ իրավիճակներին արձագանքնելու պատրաստվածություն» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից: ... Կարդալ ավելին
Օգոստոսի 31-ին Ամասիայի համայնքապետարանը կազմակերպել էր «Տեղական մակարդակում ռիսկի կառավարումը» խորագրով հանրային լսումներ։ Հանրային լսումները կազմակերպվել էին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համագործակցության արդյունքում՝ «Մարդկային անվտանգության բարելավումը Հայաստանի համայնքներում» ծրագրի շրջանակներում։ ... Կարդալ ավելին
Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ հիմնադրամ