Նոր գաղափարների քննարկում՝ ի նպաստ աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) ոլորտի զարգացմանը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նախաձեռնությամբ, «R5» կենտրոն հասարակական կազմակերպության (ՀԿ) առաջարկով և Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի (ԱՌՆԱՊ) շրջանակներում` ս.թ. սեպտեմբերի 23-ին տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր լսել «R5» ՀԿ-ի մասնագետներին, ովքեր նոր մոտեցում են առաջարկում աղետների ռիսկի կառավարման ոլորտում:

«R5» կենտրոն ՀԿ-ի կողմից մշակվել է ֆինանսական տեսանկյունից ծախսերի առաջնահերթությունը որոշող մեթոդաբանություն/գործիք, որը կիրառվել է այլ ոլորտներում և հնարավոր է ադապտացնել՝ նաև ԱՌԿ ոլորտում կիրառելու համար:
Կենտրոնի մասնագետները ներկայացրին մեթոդի/գործիքի էությունը, հնարավորությունները, աշխատանքի սկզբունքները և, թե ինչպես կարող է այն աջակցել ոլորտի զարգացմանը: Քննարկում ծավալվեց ներկայացվածի վերաբերյալ՝ հատուկ շեշտադրելով «Տեղական մակարդակում ռիսկի կառավարում» / ՏՄՌԿ մեթոդաբանությանն օժանդակող գործիք հանդիսանալու հնարավորությունները: ... Կարդալ ավելին

Մեկնարկում է նոր ծրագիր Ճամբարակ ԵՎ Արենի խոշորացված համայնքներում

«Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության» (ԱՄՆ ՄԶԳ) և «Հայաստանի ամերիկյան համալսարանի» (ՀԱՀ) ֆինանսավորմամբ Ճամբարակ և Արենի խոշորացված համայնքներում «ԱՌՆ ազգային պլատֆորմ» հիմնադրամը սկսում է 11 ամսյա ծրագիր` «Աջակցություն՝ կառավարելու COVID-19-ը և այլ վարակիչ հիվանդությունների բռնկումերը Հայաստանում», որի նպատակն է բարելավել Ճամբարակ և Արենի խոշորացված համայնքների դիմակայունության և պատրաստվածության մակարդակը աղետների ռիսկի՝ ներառյալ կորոնավիրուսային և այլ վարակիչ հիվանդությունների բռնկումների, ինչպես նաև՝ հանրային առողջապահության տեսանկյունից մտահոգություն առաջացնող արտակարգ իրավիճակների նկատմամբ։

Ծրագրով նախատեսված է՝
• Գնահատել թիրախ համայնքներին սպառնացող ռիսկերը, խոցելիության մակարդակը և կարողությունները ՏՄՌԿ մեթոդաբանությամբ և GIS պլատֆորմի կիրառմամբ։
• Մշակել թիրախ համայնքների (ներառյալ բուժհաստատությունների, դպրոցների և մանկապարտեզների) աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) պլանները, ներառյալ համաճարակների կանխարգելման, հանրային առողջապահության պահպանման և արտակարգ իրավիճակներում գործելու բաղադրիչը:
• Ստեղծել արագ արձագանքման թիմեր (ԱԱԹ)։
• Անցկացնել դասընթացներ և ուսումնավարժանքներ՝ արտակարգ իրավիճակներին արձագանքելու կարողությունները բարելավելու համար։ ... Կարդալ ավելին