01glxavor

«ՈւԺԵՂ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԴԵՊՔՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԱԶԳԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ» ԹԵՄԱՅՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ («ԳԱՌՆԻ 2014»)

Ս/թ սեպտեմբերի 16-17-ը տեղի ունեցավ հանդիպում։ Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը և ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակի ներկայացուցիչ Ջասթին Ռաթլեջը:
Հանդիպումը վարում էր ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության փոխտնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:

Հանդիպման հիմնական նպատակն էր ներկայացնել ՀՀ տարածքում հնարավոր ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության ազգային արձագանքման պլանը, միջոցառումների իրականացման ընթացքում սեփական ապարատի խնդիրները, հնարավորություններն ու գործառույթները, երկրաշարժի ժամանակ, դրանից առաջ և հետո իրականացվող գործողությունները:
Քննարկվեցին մասնակից յուրաքանչյուր կառույցի հնարավորությունները, իրականացվող աշխատանքները և հնարավոր ուժեղ երկրաշարժի դեպքում պատրաստվածության աստիճանն ու գործառույթները, Սպիտակի երկրաշարժից քաղած դասերը, սեյսմակայուն շինարարության հիմնախնդիրները, բնակչության իրազեկմանը վերաբերող հարցերը: Հանդիպման վերջում մասնակիցներն ազատ քննարկման միջոցով ամփոփեցին աշխատաժողովի ընթացքն ու արդյունքները:
Հանդիպման արդյունքում որոշվեց լրամշակել և կատարելագործել ներկայացված պլանները՝ հաշվի առնելով երկրաշարժերին արձագանքման հետ կապված միջազգային հարուստ փորձը: Ինչպես նաև, 2015թ. Կանզասի իշխանությունների հետ միասին ավելի ակտիվ կերպով ինտեգրվել նոր՝ դաշտային վարժանքների փուլում, որի պլանավորման կոնֆերանսը կմեկնարկի սույն աշխատաժողովի հաջորդ օրը, որտեղ մասնակիցները կորոշեն, թե ինչպես և ինչ չափորոշիչներով պետք է դա իրականացանել:
Աշխատաժողովի ավարտին մասնակիցներին շնորհվեցին վկայականներ:

Միջոցառման լուսանկարները կարող եք դիտել arnap.am հղումով: