_MG_1637-14190-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հունիսի 2-ին “Էրեբունի Պլազա” հյուրանոցում մեկնարկեց ՀՀ ՏԿԱԻ նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի կազմակերպած «ՀՀ-ում աղետների ժամանակ (ուժեղ երկրաշարժ) ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման կազմակերպումը» թեմայով աշխատաժողովը:

Միջոցառման նպատակն է նախապատրաստել ամռանը կայանալիք շտաբային ուսումնավարժությունը: Կոնֆերանսին մասնակցում էին ՀՀ բոլոր նախարարություն-գերատեսչությունների, մարզպետարանների, միջազգային և հասարակական կազմակերպությունների, խոշոր մասնավոր ձեռնարկությունների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Ներկա էին նաև ԱՄՆ բանակի ինժեներական կորպուսի տարբեր նահանգների հանրային կապերի ղեկավարներ:

Մանրամասն կարող եք կարդալ mes.am կայքում։