10408579_745246482248675_8852337393889275367_n

Հաշմանդամ երեխաների համար նախատեսված ամառային ճամբարի վերանորոգում

Ս/թ հունիսի 4-ից-18-ը Գերմանիայից ժամանած Էթթլինգենի Սբ. Ավգուստինուսհայմ դպրոցի աշակերտներն իրենց ուսուցիչների հետ միասին գտնվում են Հայաստանում և Հայկական Կարմիր խաչի ընկերության երիտասարդական բաժնի կամավորների հետ վերանորոգում են Ստեփանավանի «Լիարժեք կյանք» կազմակերպության հաշմանդամ երեխաների համար նախատեսված ամառային ճամբարի տնակները:

Տնակների վերանորոգման աշխատանքներն իրականացվում են Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի (ԱՌՆԱՊ) շրջանակներում, Ստեփանավանի քաղաքապետարանի հովանու ներքո, Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության, ԱՌՆԱՊ հիմնադրամի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ:
Նախաձեռնությանը կարող են ներդրում ունենալ բոլորը: