WP_20150611_014

Վրաստանի պատվիրակության այցը ՀՀ ՏԿԱԻՆ

Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական աջակցության և բնակչության պաշտպանության աղետներին նախապատրաստման գրասենյակի (DIPECHO) կողմից ֆինանսավորվող «Նպաստում Հարավային Կովկասում աղետների ռիսկի նկատմամբ համայնքների դիմակայունությանը» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում Հայաստան է ժամանել Վրաստանի պատվիրակությունը:
Այցի նպատակն է փորձի փոխանակումը հայ և վրացի գործընկերների միջև:

Ս/թ հունիսի 11-ին պատվիրակությունը հանդիպում ունեցավ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության (ՏԿԱԻՆ) և Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ) հիմնադրամի ներկայացուցիչների հետ:
Միջոցառման ընթացքում վրացի գործնկերներին հակիրճ ներկայացվեց ՏԿԱԻ նախարարության և ԱՌՆԱՊ հիմնադրամի ստեղծման պատմությունն ու անցած ուղին, իսկ վերջում պատվիրակության անդամները այցելեցին Ճգնաժամային կառավարման կենտրոն:
Նույն ծրագրի շրջանակներում նախատեսվում է, որ հուլիս ամսին Հայաստանի պատվիրակությունը կմեկնի Վրաստան:
Նախաձեռնության հեղինակը Օքսֆամի հայաստանյան գրասենյակն է: