WP_20150618_039

«Դարձնենք քաղաքները դիմակայուն. իմ քաղաքը պատրաստվում է» թեմայով հրահանգչային դասընթաց

Ս/թ հունիսի 16-ից 18-ը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) միջազգային գրասենյակի, ԱՌՆ ազգային պլատֆորմ հիմնադրամի և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի համատեղ ջանքերով կազմակերպվել էր «Դարձնենք քաղաքները դիմակայուն. իմ քաղաքը պատրաստվում է» թեմայով հրահանգչային դասընթաց:

Դասընթացի հիմնական նպատակն էր՝
• Մասնակիցներին տալ գիտելիք «Դարձնենք քաղաքները դիմակայուն» գլոբալ քարոզարշավի վերաբերյալ, սովորեցնել թե ինչպես կարելի է կիրառել դրա գործիքները, նյութերը, մոտեցումները աղետների նկատամամբ տեղական մակարդակում դիմակայունության ապահովման համար:
• Պատրաստել հրահանգիչներ, ովքեր հետագայում իրենց գործունեությամբ կնպաստեն համայնքների դիմակայունության մակարդակի բարձրացմանը:
Դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց «Դարձնենք քաղաքները դիմակայուն» գլոբալ քարոզարշավը և քարոզչական գործիքները, դարձնենք քաղաքները դիմակայուն քարոզարշավի 10 հիմնարար սկզբունքները՝ դեպքերի ուսումնասիրություններով:
Մասնակիցները խմբային աշխատանքների միջոցով գործնական փորձեցին կիրառել «Դարձնենք քաղաքները դիմակայուն» գլոբալ քարոզարշավում օգտագործվող գործիքները, բացահայտել ենթադրյալ քաղաքի խնդիրները և կազմել համայնքի դիմակայունության գործողությունների ծրագիր:
Դասընթացի ընթացքում նաև խոսվեց հրահանգչի աշխատանքը ավելի արդյունավետ դարձնող հմտությունների և կարողությունների մասին:
Դասընթացի ավարտին մասնակիցները ստացան հրահանգչի վկայական: