IMG_5944

ՏՄՌԿ գործիքի քննարկում

Ս/թ հունիսի 25-ին տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր համայնքների վտանգները բնութագրող փաստաթղթին տալ անվանում, որը չի հակասի ՀՀ-ում գործող օրենքներին և կհամապատասխանի փաստաթղթի բովանդակությանը:
Հանդիպմանը մասնակցում էին ներկայացուցիչներ Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ հիմնադրամից, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, ՄԱԿ-ի զարգացման ծրագրից, Վորլդ Վիժնից, Լոռէ փրկարար ջոկատից, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից և ՄԱԿ-ի հումանիտար աջակցության գրասենյակից:

Քննարկման արդյունքում մասակիցները որոշեցին նշված փաստաթուղթը անվանել «Համայնքի աղետների ռիսկի կառավարման վկայագիր»: