Հայաստանի պատվիրակությունը Վրաստանում է

Ս/թ հունիսի 13-ից 17-ը Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական աջակցության և բնակչության պաշտպանության աղետներին նախապատրաստման գրասենյակի (DIPECHO) կողմից ֆինանսավորվող «Նպաստում Հարավային Կովկասում աղետների ռիսկի նկատմամբ համայնքների դիմակայունությանը» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում, Օքսֆամի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ, Վրաստանում է գտնվում Հայաստանի պատվիրակությունը:

Այցի նպատակն է փորձի փոխանակումը հայ և վրացի գործընկերների միջև:
Պատվիրակության կազմի մեջ ներգրավված են ներկայացուցիչներ Օքսֆամի հայաստանյան գրասենյակից, Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ հիմնադրամից, «Ընդդեմ իրավական կամայականությունների» և «Ապավեն համայնքներին» ՀԿ-ներից, Տավուշի և Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչություններից:
Ավելի վաղ նույն նախաձեռնության շրջանակներում Հայաստանում էր գտնվում Վրաստանի պատվիրակությունը: