10(21)

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԱԿԱՅԵԼ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՆ. ՄԱՍ 2-ԻՄԱՑԵ՛Ք ՁԵՐ ՏԱՆ ԱՊԱՀՈՎ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՎԱՅՐԵՐԸ

Երկրաշարժը դասվում է չկանխվող վտանգների շարքին, այն հնարավոր չէ կանխել, կանխարգելել և կանխատեսել կարճաժամկետ:

Երկրաշարժերը հիմնականում տևում են մի քանի վարկյան: Երկրաշարժի ընթացքում դուք հնարավոր է ունենաք գլխապտույտ և չկարողանաք քայլել, չամրացված կահույքը կարող է տեղաշարժվել, առաստաղից կախված ջահերը ճոճվել, պատուհանների ապակիները կորվել և այլն: Դուք կունենաք տատանումների զգացողություն՝ կարծես գտնվում եք բաց ծովում:

Երկրաշարժի հետևանքով վնասվածքների և զոհերի մեծ մասի պատճառն են հանդիսանում ընկնող բեկորները, կոտրվող ապակիները և փլվող կառույցները (շենքեր, կամուրջներ):

ՀԻՇԵ՛Ք պետք չէ այնպիսի ձևափոխումներ իրականացնել, որոնք կարող են նվազեցնել կառույցների սեյսմակայունությունը: Օրինակ հիմքերը թուլացնող ձևափոխումներ, որմնախորշերի բացում կրող պատերում, ջրաբակերի տեղադրում տանիքում և այլն:

ԻՄԱՑԵ՛Ք ձեր տան ապահով և վտանգավոր վայրերը:
Ապահով է՝ ներքին հիմնական պատերի մոտ դրված ծանր սեղանների և նստարանների տակ, հենասյուների մոտ, հիմնական կրող պատերով կազմված անկյունները:
Վտանգավոր է՝ պատուհանների կամ հայելիների մոտ, արտաքին պատերի, անկման ենթակա առարկաների տակ, գազօջախի, սառնարանի կամ սպասքապահարանների մոտ. դրա պարունակությունը կարող է ուժգին շարժվել և թափվել:

Տունը դարձրե՛ք անվտանգ՝ հայտնաբերելով հնարավոր վտանգները, վնասազերծելով շարժվող առարկաները և ամրացնելով ծանր սարքերը:
Օրինակ տեղափոխեք գրապահարանը, տեղադրելով այն հեռու մահճակալներից, բազմոցներից կամ այն վայրերից, որտեղ մարդիկ նստում քնում կամ շատ ժամանակ են անցկացնում: Ծանր առարկաները դրեք ներքևի դարակներում:

Հեռացրե՛ք մեծ և ծանր առարկաները մուտքի/ելքի ուղիներից, քանզի հավանականություն կա, որ երկրաշարժի ժամանակ այդ իրերը կարգելափակեն մուտքի/ելքի ուղիները և դժվարություններ կստեղծեն դուրս գալու հետ կապված:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ…