WP_20150910_002

Հանդիպում աղետների ռիսկի վերլուծության խորհրդատու՝ Ալեքսանդրա Գալպերինիի հետ

Ս/թ սեպտեմբերի 10-ին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հանդիպում, որի նպատակն էր՝ պարզել ին՞չ նմանություններ, տարբերություններ և հակասություններ կան Աղետների ռիսկի վերլուծության ուղեցույցի և Տեղական մակարդակում ռիսկի կառավարման մեթոդաբանության միջև, և արդյո՞ք կարող են այս երկու մեթոդաբանությունները փոխլրացնել միմյանց:
Հանդիպմանը ներկա էին՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, ԱՌՆ ազգային պլատֆորմ հիմնադրամից, Ասիական զարգացման բանկից, ՄԱԿ-ի մարդասիրական աջակցության գրասենյակից, Հայկական Կարմիր Խաչի ընկերությունից և Օքսֆամի հայաստանյան գրասենյակից:

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին վերոնշյալ գործիքները, այնուհետև մասնակիցները խմբային աշխատանքների միջոցով քննարկում ծավալեցին, որպեսզի պարզեն ին՞չ նմանություններ, տարբերություններ և հակասություններ կան այս մեթոդաբանություների միջև:
Հանդիպումը իրականացվում էր աղետների ռիսկի վերլուծության խորհրդատու՝ Ալեքսանդրա Գալպերինիի հայաստանյան այցի շրջանակներում: