12002751_859403490807588_5056656710482218040_n

ՋԵՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԱՐԵՎԱՅԻՆ ՏԱՔ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ՀԱՄԱՐ

Ջեռուցման և արևային տաք ջրամատակարարման համակարգերի կառուցման ծրագիրն իրականացվել է 2014-2015թթ.-ին` ՄԱԶԾ-ԳԷՀ փոքր դրամաշնորհների և աղետների ռիսկերի նվազեցման ծրագրերի, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության, Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության և Ստեփանավանի քաղաքապետարանի համագործակցությամբ՝ «Դարձնենք քաղաքները դիմակայուն. իմ քաղաքը պատրաստվում է» գլոբալ քարոզարշավի շրջանակներում:
Ծրագիրն իրականացրել է «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն ՀԿ-ն:

Ծրագրի արդյունքում երեք մանկապարտեզներում և մարզադպրոցում տեղադրվել են արևային տաք ջրամատակարարման համակարգեր, իսկ մեկ մանկապարտեզում նաև փոխվել են դուռ-պատուհանները և մոնտաժվել է տեղային ջեռուցման համակարգը:
Էներգախնայողության համալիր միջոցառումների արդյունքում տարեկան դրամական արտահայտությամբ խնայողությունը կկազմի առնվազն 5,500 ԱՄՆ դոլար: Խնայված միջոցները համայնքը կարող է ուղղել սոցիալական այլ կարիքների լուծմանը: Երեք մանկապարտեզներ և մարզադպրոց հաճախում է ավելի քան 550 երեխա: