IMG_7729

«ԽԵԼԱՑԻ ՔԱՂԱՔ» ՁԵՎԱՉԱՓԻ ՄՇԱԿՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՐ

Ս/թ սեպտեմբերի 17-ին տեղի ունեցավ Երևանի համար «Խելացի քաղաք» ձևաչափի մշակման աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը։
Հանդիպումը կազմակերպել էին ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) և Երևանի քաղաքապետարանը, ՄԱԶԾ կողմից իրականացվող «Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումն աղետների ռիսկի նվազեցման գործընթացում» ծրագրի շրջանակներում։

Հանդիպման նպատակն էր ներկայացնել «Խելացի քաղաք» ձևաչափը և քննարկել «Խելացի քաղաք» հայեցակարգի մշակմանն ուղղված մի շարք հարցեր:
Հանդիպման ընթացքում ՄԱԶԾ փորձագետները ներկայացրեցին թե ինչ է ներառում իր մեջ «Խելացի քաղաք» ձևաչափը և ինչու է անհրաժեշտ Երևանի համար մշակվող «Խելացի քաղաք» հայեցակարգի մեջ հաշվի առնել ԱՌՆ գործընթացները: Այնուհետև մասնակիցները կարծիքներ արտահայտեցին թե ինչպիսին պետք է լինի Երևանի համար մշակվող հայեցակարգը և ինչ խնդիրներ պետք է լուծի այն: Մասնակիցներին ներկայացվեցին նաև աշխարհում մի շարք հաջողված «Խելացի քաղաքների» օրինակներ:
Հանդիպման ներկա էին Երևանի քաղաքապետարանից, ՄԱԶԾ-ից, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, ԱՌՆ ազգային պլատֆորմից: