IMG_1971

Ամփոփվեցին «911»-ի կարգավար-օպերատորների վերապատրաստման 3-րդ փուլի արդյունքները

Ապրիլի 27-ին ՀՀ ԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանն ընդունեց Գերմանական Կարմիր խաչի (ԳԿԽ) Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության երկրամասային դպրոցի ներկայացուցիչներ, ՀՀ ԱԻ նախարարության և ԱՌՆԱՊ հիմնադրամի գործընկերներ Վոլֆգանգ Շմիդթին և Ռոլֆ Վիդեռին: Հանդիպմանը ներկա էր նաև ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանը: Հանդիպման ընթացքում ամփոփվեցին ՀՀ ԱԻ նախարարության, ԱՌՆԱՊ հիմնադրամի, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համատեղ ջանքերով ապրիլի 18-ին մեկնարկած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայության կենտրոնական ահազանգման կենտրոնի անձնակազմի վերապատրաստման դասընթացի 3-րդ փուլի արդյունքները:
Մանրամասները տես այստեղ՝ mes.am կայքում։