IMG_2278

ՃԿՊԱ ուսանողները պրակտիկա են անցնում ԱՌՆ ազգային պլատֆորմ հիմնադրամում

Ս/թ-ի մարտի 9-10-ը ԱՌՆ ազգային պլատֆորմ հիմնադրամում իրենց ուսումնական պրակտիկան անցկացրեցին Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Ճգնաժամային կառավարում և արտակարգ իրավիճակներ» ֆակուլտետի «Ճգնաժամային կառավարում» բաժնի 4-րդ կուրսի ուսանողները։

2016թ-ին այս կուրսի ուսանողներն արդեն մեկ անգամ անցել էին ուսումնական պրակտիկա ԱՌՆԱՊ հիմնադրամում։ Այդ պատճառով պրակտիկայի սկզբում ԱՌՆԱՊ հիմնադրամի աշխատակիցները քննարկման միջոցով փորձեցին պարզել, թե ուսանողներն ինչ են յուրացրել նախորդ պրակտիկայից, ինչն է ավելի շատ հետաքրքրում իրենց ԱՌՆ ոլորտում։

Հաշվի առնելով ուսանողների կողմից նախորդ պրակտիկայի ժամանակ մատուցված նյութերի յուրացման աստիճանը և հետաքրքրվածության շրջանակները՝ ուսանողներին հիմնականում ներկայացվեցին վերջին մեկ տարվա ընթացքում ԱՌՆ ազգային պլատֆորմի շրջանակներում իրականացված աշխատանքները։

Ներկայացվեցին հետևյալ թեմաները․
• ԱՌՆ Սենդայի գործողությունների ծրագիր,
• Կայուն զարգացման նպատակներ,
• «Դարձնենք քաղաքները դիմակայուն, Իմ քաղաքը պատրաստվում է» գլոբալ քարոզարշավ,
• Ուսումնական հաստատությունների ԱՌՆ և ԱԻ գործելու պլան,
• Տեղական մակարդակում ռիսկի կառավարման մեթոդաբանության կիրառական ուղեցույց մշակելու գործընթաց,
• Երևանը որպես «Խելացի քաղաք»,
• ԱՌՆ կրթություն նախադպրոցական հաստատություններում,
• և այլն։

Միջոցառման լուսանկարները կարող եք դիտել arnap.am հղումով: