IMG_2404

ՏՄՌԿ մեթոդաբանության կիրառման մեթոդական ուղեցույցի մշակող խումբն այցելեց Զովունի համայնք

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) նախաձեռնությամբ և ԱՌՆ ազգային պլատֆորմ հիմնադրամի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ մշակվում է Տեղական մակարդակում ռիսկի կառավարման (ՏՄՌԿ) մեթոդաբանության կիրառման մեթոդական ուղեցույց:

Ուղեցույցի մշակման գործընթացին աջակցելու նպատակով կազմակերպել և իրականացվում է ՏՄՌԿ մեթոդաբանության վերապատրաստման դասընթաց ՀՀ ԱԻՆ այն աշխատակիցների համար, ովքեր ներգրավված են ուղեցույցի մշակման աշխատանքներում։

Դասընթացն իրականացվում է մի քանի փուլով և բաղկացած է տեսական ու գործնական մասերից: Դասընթացի տեսական մասն իրականացվում է ՀՀ ԱԻՆ-ում, իսկ գործնական մասը՝ Զովունի համայնքում:

Մարտի 10-ին կայացավ դասընթացի երկրորդ փուլը։ Ուղեցույց մշակող թիմն այցելեց Զովունի համայնք՝ վտանգների, խոցելիության և կարողությունների վերաբերյալ տվյալների հավաքագրման և համայնքի ԱՌՆ թիմի ձևավորման նպատակով։ «Լոռէ» փ րկարար ջոկատը, որը ՏՄՌԿ ուսումնասիրություն իրականացնելու հարուստ փորձ ունի, ուղեցույց մշակող թիմի հետ սկսեցին տվյալների հավաքագրման աշխատանքները։ Հավաքագրման ընթացքում ուղեցույց մշակող թիմը գործնականում ծանոթացավ ՏՄՌԿ մեթոդաբանության մեջ ներառված գործիքներից յուրաքանչյուրի կիրառման կարգին։

Հաշվի առնելով համայնքի մեծությունը՝ տվյալների հավաքագրումը շարունակելու հարցում ուղեցույցը մշակող թիմին կօգնեն ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողները։

Տվյալների հավաքագրումից հետո դրանք կթվայնացվեն, որից հետո կսկսվեն տվյալների վերլուծություն, վտանգների, խոցելիության և կարողությունների գնահատման աշխատանքները։

Միջոցառման լուսանկարները կարող եք դիտել arnap.am հղումով:
Դասընթացի առաջին փուլի մասին կարող եք կարդալ այստեղ։