Website Cover

Հարավային Կովկասում DIPECHO IV ծրագրի շրջանակներում DG ECHO պատվիրակության այցը Հայաստան

Ս/թ հունիսի 21-23-ը Հարավային Կովկասում DIPECHO IV ծրագրի շրջանակներում մոնիթորինգ այցով Հայաստանում էր գտնվում DG ECHO պատվիրակությունը:
Այցի շրջանակներում հունիսի 23-ին տեղի ունեցավ պատվիրակության և DIPECHO գործընկերների հանդիպում Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ) հիմնադրամում:

Հանդիպման նպատակն էր ներկայացնել
– հիմնադրամի համագործակցությունը DIPECHO գործընկերների հետ (ՄԱԿ-ի զարգացման ծրագիր, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ, Հայկական կարմիր խաչի ընկերություն, Սեյվ դը չիլդրեն Հայաստան, Օքսֆամ/ՕքսԵՋեն հիմնադրամ) և համագործակցության արդյունքում իրականացված ծրագրերը,
– հիմնադրամի գլխավոր խնդիրները և դրանք հաղթահարելու ուղիները:

Հիմնադրամի տնօրենի ժ/պ Արա Բարսեղյանը հանդես եկավ բացման խոսքով, որից հետո առաջին հերթին նշեց, որ բարձր է գնահատում այն ջերմ և համագործակցելու համար բարենպաստ միջավայրը, որը ստեղծվել է գործընկերների միջև:
Այնուհետև նա համառոտ ներկայացրեց գործընկեր կազմակերպություններից յուրաքանչյուրի հետ իրականացրած, ներկայումս իրականացվող և մոտ ապագայում նախատեսված ծրագրերը, ինչպես նաև այն ծառայությունները, որ մատուցվում են հիմնադրամի կողմից:
Հանդիպման շրջանակներում պրն. Բարսեղյանը ներկայացրեց նաև հիմնադրամի գլխավոր խնդիրները՝ նշելով դրանց լուծման տարբերակները:
Հանդիպման ավարտին DIPECHO գործընկերները շնորհակալություն հայտնեցին DG ECHO պատվիրակությանը համագործակցության համար: