IMG_9504

«Դիմակայունություն հանուն կայուն զարգացման» խորագրով եռօրյա միջազգային համաժողովի ժամանակ ներկայացվեց Կապան քաղաքի փորձը

IMG_9502Հոկտեմբերի 11-13-ը Հայաստանում անցկացված «Դիմակայունություն հանուն կայուն զարգացման» խորագորով եռօրյա միջազգային համաժողովի ժամանակ ներկայացվեց Կապան քաղաքի «Աշխարհատեղեկատվական համակարգի հենքի վրա համակողմանի ռիսկի մոդելավորման» արդյունքները, որը արդեն օրինակելի է և կարելի է կիրառել նաև հանրապետության մյուս քաղաքներում նույպես։ Տես՝ սեսիա 4-ը

Ցուցադրվեց նաև Կապան համայնքում «Տեղական մակարդակում ռիսկի կառավարում» մեթոդաբանությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքները և ԱՌՆԱՊ-ՄԱԶԾ-ԱԻՆ համագործակցության շրջանակներում Կապան քաղաքում իրականցված աշխատանքների ֆոտոհաշվետվությունը։

Վերը նշված բոլոր աշխատանքները կատարվել են ՄԱԶԾ կողմից իրականացվող և Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության կողմից ֆինանսավորվող «Համայնքային դիմակայունության և բնապահպանական արտակարգ իրավիճակներին պատրաստվածության կարողությունների զարգացումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։