AX4I0572

ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԵՎ ՔՆՆԱՐԿՎԵՑ ԱՌԿ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

Մարտի 17, 2018թ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում (ԱԻՆ) տեղի ունեցավ ԱՌՆ ազգային պլատֆորմի ԱՌԿ ռազմավարության մոնիթորինգի և գնահատման խմբի ընդլայնված աշխատանքային հանդիպումը։

Հանդիպումը կազմակերպվել էր ՀՀ ԱԻ նախարարության, ԱՌՆ ազգային պլատֆորմ հիմնադրամի, Համաշխարհային բանկի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համատեղ ջանքերով «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը։

Նպատակն էր ներկայացնել, քննարկել և համաձայնեցնել ԱՌԿ ազգային ռազմավարության իրականացման մոնիթորինգի տեղեկատվական համակարգի հայեցակարգային մոտեցումները և առաջարկվող ցուցանիշները։

Բացման խոսքով հանդես եկավ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, ով կարևորեց ԱՌԿ ազգային ռազմավարության իրականացման գործողությունների մոնիթորինգի համակարգի ձևավորման անհրաժեշտությունը, որը կնպաստի նաև Սենդայի շրջանակի, Կայուն զարգացման նպատակների և Փարզյան համաձայնագրերի Հայաստանի կողմից ստանձնած պարտականությունները իրականացնելուն։

Հանդիպման ընթացքում ներկայացվեց․
• ԱՌԿ ազգային ռազմավարության իրականացման գործողությունների մոնիթորինգի համակարգը և առաջարկվող ցուցանիշները,
• ԱՌԿ ռազմավարության մոնիթորինգի կապը ԱՌՆ Սենդայի գործողությունների ծրագրի հետ։

Զեկույցներից հետո ծավալվեց քննարկում ներկայացվածի վերաբերյալ։ Իսկ վերջում որոշվեց շրջանառել ներկայացված առաջարկը ԱԻ նախարարության ստորաբաժանումների շրջանում, ստացված առաջարկությունների հիման վրա լրամշակել, որից հետո այն շրջանառել շահագրգիռ նախարարությունների շրջանում վերջնականացնելու նպատակով։

Հանդիպմանը մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ ԱԻ նախարարությունից, ՀՀ ԱԻՆ մարզային վարչություններից (առցանց), ԱՌՆԱՊ գործընկերներից։