IMG_4691

Մանկապարտեզների ԱՌԿ պլանի նախագծի հերթական փորձարկումները իրականացվեցին Ստեփանավան համայնքում

Մարտի 12-17, 2018: Նախադպրոցական ուսումնական հաստատությունների (ՆՈՒՀ) աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) պլանի նախագծի հերթական փորձարկումները իրականացվեցին Ստեփանավան համայնքի թվով 4 մանկապարտեզներում։

Նպատակն էր բացահայտել ՆՈՒՀ-ի ԱՌԿ պլանի նախագծում առկա թերությունները, բացթողումները և այդ բացահայտումները հաշվի առնելով՝ վերջնականացնել այն։

Այս անգամ նույնպես փորձարկումն իրականացվեց ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և «ԱՌՆ ազգային պլատֆորմ» հիմնադրամի կողմից իրականացվող «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը։

Նշենք, որ ՆՈՒՀ ԱՌԿ պլանի նախագիծը մշակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից` Սեյվ դը Չիլդրենի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ։

Գործընթացի ամբողջ ընթացում ՀՀ ԱԻՆ և ԱՌՆԱՊ փորձագետներին իր աջակցությունն է տրամադրել «Լոռէ փրկարար ջոկատ» ՀԿ-ն, որը նմանատիպ գործընթացներ վարելու և աջակցելու երկար տարիների փորձ ու հմտություն ունի։

Փորձարկման արդյունքները հաշվի առնելով, համապատասխան փոփոխություններից հետո, պլանի նախագիծը կփորձարկվի Շիրակի և Արարատի մարզերում։

Վերոնշյալ գործընթացին մասնակցում էին ներկայացուցիչներ Ստեփանավանի ՆՈՒՀ-երից, դպրոցներից, Ճգնաժամային կառավարարման պետական ակադեմիայի ուսանողներ, ՄԱԶԾ-ից, ԱՌՆԱՊ հիմնադրամից, «Լոռէ փրկարար ջոկատ» ՀԿ-ից և Լոռու մարզային փրկարարական վարչությունից։