Աղետների ռիսկի նվազեցումը հանդիսանում է երկրի կայուն զարգացման առանցքային բաղադրիչներից մեկը և անհրաժեշտ է այն կարևորել և հաշվի առնել բոլոր մակարդակներում (անհատ, ընտանիք, կազմակերպություն, համայնք և այլն)։
Որպես ռիսկերի նվազեցման կարևորագույն նախապայման անհրաժեշտ է բարձրացնել բնակչության իրազեկվածության, կրթության, պատրաստվածության և սոցիալական պատասխանատվության մակարդակը:
Նշված խնդրի լուծմանը աջակցելու նպատակով ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ImpactAim Venture Accelerator-ը, ISTC հիմնադրամի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) հետ միասին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամի աջակցությամբ, ՀՀ ԱԻՆ-ի համակարգմամբ, ստեղծել է patrast.am հարթակը, որը պարունակում է հանրամատչելի տեղեկատվություն հետևյալ թեմաներով.
● Կորոնավիրուսային համաճարակ (ՔՈՎԻԴ-19)
● Հոգեբանական առաջին օգնություն
● Առաջին օգնություն
● Բնական վտանգավոր երևույթներ (երկրաշարժ)
● Կիբեռանվտանգություն
● «Օդային տագնապ»-ի ազդանշան
● Թաքստոցներ
Գիտելիքը լավագույն պաշտպանությունն է։ Եղե՜ք տեղեկացված և պաշտպանեք Ձեզ և շրջապատը։
Հարթակին ծանոթանալու համար այցելեք հետևյալ հղումով՝ patrast.am