ԴԱՍԸՆԹԱՑ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ FEAT-Ի ԻՆՏԵԳՐՈւՄԸ» ԹԵՄԱՅՈՎ

Ս/թ ապրիլի 15-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ դասընթաց «Բնապահպանական արտակարգ իրավիճակների կառավարում և FEAT-ի ինտեգրումը» թեմայով:

Դասընթացի նպատակն էր մասնակիցներին նախապատրաստել հրահանգչային դասընթացներին, ներկայացնել FEAT-ը (Էկոլոգիական վիճակի արագ գնահատման գործիք) և ինչպես այն պետք է կիրառել բնապահպանական արտակարգ իրավիճակների ժամանակ:
Դասընթացի ժամանակ մասնակիցները խմբային աշխատանքների միջոցով հնարավորություն ունեցան ենթադրյալ բնապահպանական արտակարգ իրավիճակների օրինակներով կիրառել FEAT-ը:
Դասընթացը կազմակերպվել էր ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի մարդասիրական աջակցության գրասենյակի, ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի, Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ հիմնադրամի և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի համատեղ ջանքերով:

... Կարդալ ավելին

Վրաստանի պատվիրակության այցը ՀՀ ՏԿԱԻՆ

Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական աջակցության և բնակչության պաշտպանության աղետներին նախապատրաստման գրասենյակի (DIPECHO) կողմից ֆինանսավորվող «Նպաստում Հարավային Կովկասում աղետների ռիսկի նկատմամբ համայնքների դիմակայունությանը» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում Հայաստան է ժամանել Վրաստանի պատվիրակությունը:
Այցի նպատակն է փորձի փոխանակումը հայ և վրացի գործընկերների միջև:

... Կարդալ ավելին

«Բնապահպանական արտակարգ իրավիճակներ» թեմայով ֆորում. Օսլո 2015 թվական

Ս/թ հունիսի 1-ից 3-ը Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի ունեցավ «Բնապահպանական արտակարգ իրավիճակներ» թեմայով ֆորում:
Ֆորումի նպատակն էր բարձրացնել բանպահպանական արտակարգ իրավիճակների նկատմամբ պատրաստվածության և արձագանքման աստիճանը, ներկայացնել և փոխանակել տարբեր երկրների փորձը և հանդես գալ էկոլոգիական խնդիրների ներառման հարցում հումանիտար առաքելության գործունեության մեջ:
Ֆորումին ներկայացուցիչներ ուներ նաև Հայաստանը:
Մանրամասն կարող եք կարդալ և դիտել հետևյալ հղումներով՝ Humanitarianresponse.info , EEF.video

... Կարդալ ավելին

Հաշմանդամ երեխաների համար նախատեսված ամառային ճամբարի վերանորոգում

Ս/թ հունիսի 4-ից-18-ը Գերմանիայից ժամանած Էթթլինգենի Սբ. Ավգուստինուսհայմ դպրոցի աշակերտներն իրենց ուսուցիչների հետ միասին գտնվում են Հայաստանում և Հայկական Կարմիր խաչի ընկերության երիտասարդական բաժնի կամավորների հետ վերանորոգում են Ստեփանավանի «Լիարժեք կյանք» կազմակերպության հաշմանդամ երեխաների համար նախատեսված ամառային ճամբարի տնակները:

... Կարդալ ավելին

Կլոր-սեղան քննարկում եվ լուսանկարչական ցուցահանդես

Այսօր՝ հունիսի 5-ին Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական աջակցության և բնակչության պաշտպանության՝ աղետներին նախապատրաստման գրասենյակի կողմից ֆինանսավորվող <> ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ կլոր-սեղան քննարկում և լուսանկարչական ցուցահանդես: Ավելին իմանալու համար կարող եք կարդալ հետևյալ հղումով` mes.am