Փորձագիտական խմբի հանդիպում «Երեխաների անվտանգության ապահովումը համայնքների եվ կրթական հաստատությունների դիմակայունության բարելավման միջոցով» ծրագրի շրջանակներում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

ՏԱԹԵՎԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ծնվել է 16.02.1994թ.-ին, քաղաք Երևանում։ 2010թ․-ին ավարտել է Կ. Զարյանի անվան N 117 միջն. դպրոցը։ 2014թ․-ին ավարտել է Երևանի Պետական Լեզվաբանական Համալսարանը, մասնագիտությունը՝ լեզվաբան, հոգեբան։
2008-2015թթ.-ին Գերմանական Կարմիր Խաչի (ԳԿԽ) Բադեն֊Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության (ԲՎԵԿ) մասնաճյուղի կամավոր է եղել, 2013թ․-ից՝ Հայկական Կարմիր Խաչի ընկերությունում Առաջին օգնության հրահանգիչ։ 2014թ․-ին Հայկական Կարմիր Խաչի ընկերությունում «ԱՌՆ քաղաքային համայնքներում» ծրագրի շրջանակներում՝ Երևանի Աջափնյակ համայնքի բնակիչների շրջանակում հարցազրույցներ իրականացնող էր։ 2014թ․-ին Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ հիմնադրամում աշխատել է որպես կայքի ադմինիստրատոր։ 2015թ․-ին Գերմանիայում մասնակցել է “Au-pair” ծրագրին։ 2016թ.-ի մարտից դեկտեմբեր ամիսներին Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ հիմնադրամում կամավոր էր, այժմ աշխատում է որպես ծրագրի ղեկավարի օգնական: Նույն թվականի մարտից կրկին ԳԿԽ ԲԵԿ-ի կամավոր է։

... Կարդալ ավելին

«Ռիսկի գիտակցումով պայմանավորված քաղաքային զարգացում» ծրագրի սկիզբը Դիլիջան քաղաքում

Ս/թ սեպտեմբերի 5-ին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) տարածաշրջանային գրասենյակի կողմից իրականացվող և Կատալիտիկ ֆոնդ»-ի կողմից ֆինանսավորվող «Ռիսկի գիտակցումով պայմանավորված քաղաքային զարգացում» ծրագրի շրջանակներում Դիլիջան համայնքում տեղի ունեցավ առաջին հանդիպում քննարկումը, որտեղ ներկայացվեց ծրագրի հիմնական նպատակն ու նախատեսված աշխատանքները:

... Կարդալ ավելին

«Աղետների ռիսկի նվազեցման ներառական (ԱՌՆՆ) կրթություն ԵՎ երեխաների պաշտպանություն» թեմայով դասընթաց

Ս/թ օգոստոսի 30-ին և 31-ին Եվրոպական հանձնաժողովի Մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության գլխավոր վարչության Աղետներին նախապատրաստման ծրագրի հայաստանյան բաղադրիչի շրջանակներում «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամը, Սեյվ դը չիլդրեն կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության հետ միասին դիմակայունության բարձրացումը Հարավային Կովկասում երեխայակենտրոն աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) միջոցով ծրագրի շրջանակներում իրականացրեցին «Աղետների ռիսկի նվազեցման ներառական (ԱՌՆՆ) կրթություն և երեխաների պաշտպանություն» թեմայով դասընթաց:

... Կարդալ ավելին