«Կլիմայական ռիսկերի գնահատումը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագիր
Ծրագրի կարևորության հիմնավորում
Վերջին տասնամյակներում Հայաստանի տնտեսությանը զգալի վնաս են հասցնում կլիմայի փոփոխության արդյունքում սաստկացած բնակլիմայական վտանգավոր երևույթներն, այդ թվում սելավը, կարկտահարությունը, ուժեղ քամիները, հորդառատ անձրևները, ցրտահարությունը, երաշտը և այլն։ Արձագանքելով կլիմայի փոփոխություններով պայմանավորված մարտահրավերներին, նաև հետամուտ լինելով ՄԱԿ-ի կլիմայի շրջանակային կոնվենցիային և Փարիզյան պայմանագրից բխող Հայաստանի պարտավորությունների իրականացմանը, ՀՀ կառավարությունը հանդես է եկել մի շարք իրավական նախաձեռնություններով՝ սահմանելով այդ մարտահրավերներին դիմակայելու ազգային քաղաքականություններն ու ռազմավարական խնդիրները։ Այս համատեքստում էական է նշել ՀՀ կառավարության կողմից ընդունված «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թվականների ազգային մակարդակով սահմանված գործողությունները հաստատելու մասին» ու «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը և 2021-2025 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» որոշումները, որոնցով ամրագրվում են նշված ժամանակահատվածներում իրականացվելիք անելիքների ուղղվածությունն ու պլաններն ազգային, մարզային և տեղական մակարդակներում։ Առանձնահատուկ նշված է կլիմայական ռիսկերի և դրանց դիմակայելուն ուղղված գործողությունների նշանակությունը երկրի, մասնավորապես համայնքների դիմակայուն զարգացման գործում։ Կառավարության կողմից ձեռնարկված քայլերը լայն աջակցության են արժանացել միջազգային հանրության կողմից:
2023 թվականին ՀՀ Կառավարությունը հաստատեց Աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) 2023-2030 թթ. ռազմավարությունը և 2023-2026 թթ. գործողությունների ծրագիրը։ Ռազմավարական առանցքային խնդիրների շարքում առանձնահատուկ տեղ հատկացվեց տեղական մակարդակում ռիսկերի կառավարմանը՝ կարևորելով դրա դերը համայնքների կայուն զարգացման գործում։ Այս առաջնահերթությունն ամրապնդվեց 2025 թվականին ընդունված «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով, որն ամուր իրավական հիմքեր ստեղծեց տեղական ինքնակառավարման մարմինների համար՝ գնահատելու համայնքային ռիսկերը, ինչպես նաև պլանավորելու և իրականացնելու դիմակայունությանն ուղղված միջոցառումներ։
Այս համատեքստում, «Կլիմայական ռիսկերի գնահատումը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագիրը լիովին համահունչ է պետական քաղաքականությանը և գործուն ավանդ ունի ԱՌԿ ռազմավարության նպատակների իրագործման մեջ։
Ծրագիրը մեկնարկը տրվել է դեռևս 2021թ-ին: Այն իրականացվում է Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ) հիմնադրամի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) կողմից, վերջինիս և Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) ֆինանսական աջակցությամբ:
Ծրագրի նպատակն է օժանդակել Հայաստանում դիմակայուն համայնքների կայացմանն ու զարգացմանը՝ խթանելով համայնքային բնակչության և ՏԻՄ-երի ակտիվ ներգրավվածությունը կլիմայի փոփոխության ազդեցությանը համարժեք արձագանքելու գործում՝ ըստ այդմ ձեռնարկելով համապատասխան քայլեր համայնքում կլիմայական ռիսկերը նվազեցնելու և կլիմայի փոփոխության հարմարվողականության գործողություններ իրականացնելու համար:
Ծրագիրի նախապատրաստական փուլն իրականացվել է 2021թ-ին, որը նպատակ էր հետապանդում «Տեղական մակարդակում ռիսկերի կառավարում» (ՏՄՌԿ) մեթոդաբանությունը ուժեղացնել «կլիմայի փոփոխության» բաղադրիչով, որը հիմք կծառայեր հետագա գնահատումները իրականացնելու համար:
«Կլիմայի փոփոխության» բաղադրիչով հարստացված մեթոդաբանությունը նույն տարվա ընթացքում փորձարկվել է Ալավերդի քաղաքում և Թումանյան խոշորացված համայնքում, որ միջոցով նաև հաստատվել է լրամշակված մեթոդաբանության կիրառման արդյունավետությունը։
Արդյունքները կարող եք տեսնել հղումով` Լրամշակված մեթոդաբանություն և պիլոտ համայնքների հաշվետվություն:
Առաջին փուլ
«Կլիմայական ռիսկերի գնահատումը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի առաջին փուլն իրականացվել է 2022 թվականին, որի շրջանակում աղետների և կլիմայական ռիսկերի գնահատումներն իրականացվել են Հայաստանի 5 մարզի (Շիրակ, Տավուշ, Լոռի, Վայոց Ձոր, Սյունիք ) ընտրված 8 խոշորացված համայնքում (99 բնակավայր):
Մարզ | Համայնք | Համայնքում ընգրկված բնակավայրերի թիվ | Էլեկտրոնային հաշվետվություն |
Շիրակ | Անի | 19 | |
Տավուշ | Իջևան | 20 | |
Լոռի | Ստեփանավան | 4 | |
Լոռի Բերդ | 9 | ||
Գյուլագարակ | 7 |
| |
Վայոց Ձոր | Վայք | 20 |
|
Սյունիք | Գորիս | 13 |
|
Տեղ | 7 |
|
Երկրորդ փուլ
Ծրագրի 2-րդ փուլն իրականացվել է 2023թ-ի ՀՀ 6 մարզի (Շիրակ, Տավուշ, Լոռի, Վայոց Ձոր, Գեղարքունիք, Սյունիք) 17 խոշորացված համայնքում (244 բնակավայր) (Ամասիա, Արթիկ, Ախուրյան, Դիլիջան, Բերդ, Նոյեմբերյան, Ալավերդի, Լերմոնտովո, Ֆիոլետովո, Թումանյան, Վանաձոր, Եղեգնաձոր, Արենի, Ջերմուկ, Ճամբարակ, Սիսիան, Տաթև) 244 բնակավայր: Համայնքների ցանկը և ուսումնասիրության հաշվետվությունները ստորև աղյուսակում:
Մարզ | Համայնք | Համայնքում ընգրկված բնակավայրերի թիվ | Էլեկտրոնային հաշվետվություն |
Շիրակ | Ամասիա | 26 |
|
Արթիկ | 24 |
| |
Ախուրյան | 35 |
| |
Տավուշ | Դիլիջան | 7 |
|
Բերդ | 17 |
| |
Նոյեմբերյան | 19 |
| |
Լոռի | Ալավերդի | 21 |
|
Լերմոնտովո | 2 |
| |
Ֆիոլետովո | 1 |
| |
Թումանյան | 2 (իրականացվել է Թումանյան համայնքին նոր միացած 2 բնակավայրերում) |
| |
Վանաձոր | 3 (առանց Վանաձոր քաղաքի) |
| |
Վայոց Ձոր | Եղեգնաձոր | 5 |
|
Արենի | 10 |
| |
Ջերմուկ | 3 |
| |
Գեղարքունիք | Ճամբարակ | 17 |
|
Սյունիք | Սիսիան | 36 |
|
Տաթև | 8 |
|
2024 թվականին Ապարան խոշորացված համայնքը (21 բնակավայր) սեփական նախաձեռնությամբ ներառվեց Ծրագրում՝ որպես ծրագրի համապատասխանատու։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԱՌՆԱՊ հիմնադրամի հետ ձեռք բերված համաձայնությամբ, համայնքը ստանձնեց Ծրագրի համաֆինանսավորման և կամավորների ներգրավման պարտավորությունը։ Սա փոխգործակցության նոր ձև է, որի հիմքում ընկած է ԱՌԿ գործընթացի նկատմամբ համայնքի շահագրգռվածությունը և գործողությունների և ֆինանսների մասով՝ սեփական պատասխանատվության ընկալումը։ Ապարան համայնքի այս օրինակը կարելի է դիտարկվել որպես էական ներդրում ԱՌԿ գործընթացի հետագա ինստիտուցիոնալացման ճանապարհին։
Երրորդ փուլ
Ծրագրի երրորդ փուլն իրականացվել է 2025 թվականին, որի շրջանակում ուսումնասիրվել է 9 խոշորացված համայնք (185 բնակավայր):
Մարզ | Համայնք | Համայնքում ընգրկված բնակավայրերի թիվ | Էլեկտրոնային հաշվետվություն |
Շիրակ | Աշոցք | 25 |
|
Արարատ | Արարատ | 12 |
|
Լոռի | Տաշիր | 24 |
|
Սպիտակ | 21 |
| |
Փամբակ | 15 |
| |
Գեղարքունիք | Մարտունի | 17 |
|
Վարդենիս | 36 |
| |
Սյունիք | Քաջարան | 21 |
|
Մեղրի | 14 |
|
Ծրագրի իրականացման բոլոր փուլերում համայնքներից յուրաքանչյուրի համար գնահատվել են աղետների և կլիմայական ռիսկերը, մշակվել աղետների ռիսկի նվազեցման և կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումների առաջարկներ։ Համապատասխան հաշվետվությունները հասանելի են հետևյալ հղումով:
Ծրագրի այս փուլում, հիմք ընդունելով «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության» մասին ՀՀ օրենքի կիրարկման փաստաթղթերի և դրանցից բխող համակարգերի մշակման հարցում պետությանը օժանդակելու հարցը, ծրագրի շրջանակում իրականացվել է նաև աղետների և կլիմայական ռիսկերի գնահատման թվայացման և ավտոմատացման համար ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքները, որը մի քանի փուլով ներկայացվել և քննարկվել է գործընկերների հետ:
Չորրորդ փուլ
Ծրագրի ընթացիկ և վերջին փուլն է, որը մեկնարկել է 2026թ-ի մայիսին և տևելու է մինչև 2027թ-ի մայիս ամսին:
european union civil protection and humanitarian aid
unhcr
world vision armenia