«Հայաստանում համայնքների դիմակայունության և աղետներին պատրաստվածության կարողությունների հզորացում բռնի տեղահանվածների համար» ծրագիր
Ծրագիրը իրականացվում է ԵՄ Քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության ծառայություն ֆինանսական օժանդակությամբ` ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարաի գրասենյակ, Վորլդ Վիժն Հայաստանի և «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամի համատեղ ջանքերով:
Ծրագիրը նպատակ է հետապնդում բարձրացնել ծրագրի գործընկեր համայնքների դիմակայունությունը և պատրաստվածությունը սպառնացնող տարաբնույթ վտանգների (բնական, տեխնոլոգիական, կենսաբանական, այլ) և կլիմայի փոփոխության նկատմամբ` հատուկ շետադրում կատարելով այդ վտանգների հետևանքով հնարավոր հարկադիր տեղահանումների և/կամ տարահանման կարողությունների զարգացմանը:
Ծրագիրը մեկնարկել է 2025թ-ի ապրիլ ամսին և կավարտվի 2026թ-ի մայիսին: Ծրագրի առաջին փուլը ավարտված է (ապրիլ-դեկտեմբեր, 2025թ.): Դրա շրջանակում ԱՌՆԱՊ հիմնադրամի կողմից իրականացվել է հետևյալ աշխատանքները.
- Վերանայվել և արդիականացվել են Վարդենիս, Արարատ, Վայք և Մարտունի խոշորացված համայնքների աղետների ռիսկի կառավարման պլանները:
- Վերապատրաստվել են նույն համայնքների աղետների ռիսկի կառավարման խորհուրդների անդամները, ինչպես նաև նաև շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ: Վերապատրաստման թեմաները եղել են երկուսը.
- «Աղետների ռիսկի կառավարումը համայնքային մակարդակում. պլանավորման հիմունքներ»,
- «Սոցիալական աջակցության հիմնահարցերն արտակարգ իրավիճակներում»:
- Վարդենիս, Արարատ, Վայք և Մարտունի խոշորացված համայնքների 1695 ակտիվ բնակիչ մասնակցել է «Աղետների ռիսկի կառավարման և քաղաքացիական պաշտպանության հարցեր» թեմայով դասընթացներին (իրականացվել է 85 դասընթաց):
- Վարդենիս, Արարատ, Վայք և Մարտունի խոշորացված համայնքների բոլոր 43 մանկապարտեզներում իրականացվել է «Սովորենք, խաղանք, փորձենք» խորագրով դասընթաց-վարժանքներ, որոնց մասնակցել են 3,273 երեխա և աշխատակից:
- Վարդենիս, Արարատ, Վայք և Մարտունի համայնքների ԱՌԿ խորհուրդների մասնակցությամբ իրականացվել են շտաբային վարժանքներ` հատուկ շեշտադրումով հնարավոր արտակարգ իրավիճակների ժամամանակ համայնքի կողմից սոցիալական աջակցության և պաշտպանության գործողությունների ապահովմանը:
- Արդիականացվել է Վարդենիս, Արարատ, Վայք և Մարտունի համայնքների ազդարարման համակարգերը և ընդլայնվել է դրանց հասանելիության ծածկույթը (նոր ազդարարման շչակներ են տեղադրվել և հագեցվել հեռակառավարման հնարավորություններով):
- Մշակվել է նոր վեբ-հարթակ, որը իրենից ներկայացնում է ԱՌԿ տեղեկատվական HUB.
Ծրագրի ընթացիք փուլում (հունվար-մայիս, 2026թ) ԱՌՆԱՊ հիմնադրամը.
- Արդիականացնելու է Մեղրի համայնքի ԱՌԿ պլանը
- Իրականացնելու է համայնքի ԱՌԿ խորհրդի վերապատրաստում
- Անց է կացնելու «Սովորենք, խաղանք, փորձենք» խորագրով դասընթաց-վարժանքներ խոշորացված համայնքի բոլոր մանկապարտեզներում
- Կազմակերպելու է աշխատաժողով ծրագրի նախորդ և ընթացիք փուլերի արդյունքները ներկայացնելու համար
ԱՌՆԱՊ հիմնադրամը վերանշյալ աշխատանքները իրականացնել և իրականացնում է Վորլդ Վիժն Հայաստանի համակարգման ներքո:
european union civil protection and humanitarian aid
unhcr
world vision armenia