Շտաբային վարժանքներ Արարատում, Վայքում, Մարտունիում և Վարդենիսում
«Հայաստանում համայնքների դիմակայունության և աղետների պատրաստվածության կարողությունների հզորացում բռնի տեղահանվածների համար» ծրագրի շրջանակներում տարեվերջյան վերջին միջոցառումները շտաբային վարժանքներն էին, որոնք իրականացրինք Վայք, Մարտունի, Վարդենիս և Արարատ համայնքներում:
Դրանք նպատակ ունեին փորձարկել նույն ծրագրի շրջանակում մշակված համայնքային ԱՌԿ պլանները, ինչպես նաև բարելավել համայնքային իշխանությունների և արձագանքող այլ կառույցների կոորդինացված աշխատանքը հնարավոր արտակարգ իրավիճակների ժամանակ` տեսական մակարդակում:
Համայնքերում խաղարկվեցին տարբեր սցերնարներ (տարբեր վտանգների դեպքում մշակված), քննարկվեցին տարբեր ուսումնական հարցեր, որոնց մի զգալի մասը` ծրագրի բնույթից ելնելով վերաբերվում էին սոցիալական պաշտպանության հարցերին (տարահանվածների ընդնման կազմակերպում, տարածքի ընտրություն և կահավորում, տարահանվածների հաշվառում և կարիքների գնահատում, ընդունիչ կետերում ծառայությունների ապահովում և այլ):
Ընդհանուր առմամբ, վարժանքները նպաստեցին դրված նպատակի իրականացմանը, օժանդակեցին համայնքային իշխանություններին փոքր-ինչ ավելի պատրաստված դառնալուն: Դրանք հնարավորություն ստեղծեցին քննարկել կոնկրետ իրավիճակ, բարձրաձայնել իրենց գործողությունները, ներդաշնակեցնել դրանք արձագանքման ընդհանուր պատկերի մեջ, ինչպես նաև քաղեցին դասեր:
Բոլոր վարժանքներին միասին մասնակցեցին 101 պաշտոնյա` համայնքապետարաններից, համայնքապատկան կառույցներից, համայնքային և գերատեսչական ծառայություններից:
Ծրագիրն իրականացվում է ԵՄ Քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության ծառայության (ECHO) ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի ՓԳՀ-ի, Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության, ՆԳՆ Փրկարար ծառայության, Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմի հիմնադրամի, HEKS EPER-ի, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի և գործընկեր համայնքների համատեղ ջանքերով:
european union civil protection and humanitarian aid
unhcr
world vision armenia