6 մարտի 2026

Ապահով տարածք բնակիչների համար

Ապրիլի 22-ին Վարդենիս համայնքում տեղի ունեցավ կարևոր և խորհրդանշական իրադարձություն՝ բնակիչների համար ապահով տարածքի հանդիսավոր բացումը:

Միջոցառման շրջանակում Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանը հյուրընկալեց ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (UNHCR) և «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչներին:

Նորաբաց ապահով տարածքը ոչ միայն վերանորոգվել և կահավորվել է, այլև համալրվել է վաղ ազդարարման համակարգերով և հրատապ իրավիճակների համար անհրաժեշտ պարագաներով:

Միաժամանակ իրականացվել են իրազեկման և պատրաստվածության դասընթացներ, ինչպես նաև սիմուլյացիոն վարժանք՝ համայնքի բնակիչների դիմակայունությունն ու պատրաստվածությունը բարձրացնելու նպատակով

Նախաձեռնությունն իրականացվել է Վարդենիսի համայնքապետարանի հետ սերտ համագործակցությամբ՝ EU-ECHO-ի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում համայնքների դիմակայունության և աղետներին պատրաստվածության կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակում

Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության և համայնքների զարգացմանն ուղղված համատեղ ջանքերի համար: