ԱՌՆԱՊ-ն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում են գնահատել համայնքների աղետների և կլիմայական ռիսկերը
2026թ-ին մայիսից մեկնարկել է ԱՌՆԱՊ հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից համատեղ իրականացվող, վերջինիս և Ավստրիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Կլիմայական ռիսկերի գնահատումը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի հերթական փուլը:
Այս փուլում` մինչև 2027թ-ի մայիս ամիսը, աղետների և կլիմայական ռիսկերի գնահատում իրականացվելու է 11 խոշորացված համայնքում, որոնց թվում են Սևանը, Գավառը, Հրազդանը, Չարենցավանը, Նոր Հաճընը, Բյուրեղավանը, Ակունքը, Աշտարակը, Արմավիրը, Վաղարշապատը և Բաղրամյանը:
Ծրագրի ընթացիկ եռամսյակում արդեն վերջնակացվում են Գավառի, Չարենցավանի և Սևանի ուսումնասիրության արդյունքները, որտեղ իրականացվել է ուսումնասիրության մեթոդաբանությանբ սահմանված բոլոր գործիքներով տվյալների հավաքագրումը: Եվս մեկ համայնքում` Նոր Հաճընում, աշխատանքները մեկնարկային փուլում են, հավաքագրվել են երկրորդային աղբյուրներից բազամաբովանդակ տեղեկատվություն, իրականացվում է դրանց դասակարգումը և վերլուծությունը, ինչպես նաև նախապատրաստումը բնակավայրեր այցելություններին:
Այս փուլում ծրագրային թիմը փորձարկում է նաև մի շարք ավոտոմատացված գործքիներ` տվյալների թվայնացման, ավոտմատացված ալգորիթմներով կապերը վեր հանելու և փորձագետներին վերլուծության ընթացքում օժանդակելու նպատակով: Հեռանկարային տեսլականում նախատեսվում է շարունակաբար կատարելագործել այս գործիքները և, դրական արդյունքների արձանագրման դեպքում, առաջարկել դրանց լայն կիրառումը։
european union civil protection and humanitarian aid
unhcr
world vision armenia