Աղետների ռիսկի կառավարումը տեղական մակարդակում

Սույն ձեռնարկի նպատակ է բարձրացնել ազգաբնակչության գիտելիքների մակարդակը Հայաստանում առկա բնական վտանգների, դրանց հնարավոր հետևանքների և վտանգներին դիմակայելու մշակույթի ձևավորման ուղղությամբ:

Ձեռնարկի մշակման համար հիմք է հանդիսացել 2009թ. ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի կողմից մշակված «Աղետներից համայնքների պաշտպանվածության բարձրացման հարցեր»  ուսումնամեթոդական ձեռնարկը, որը լրամշակվել է «Խոցելիության և կարողությունների գնահատման» արդյունքում ձևավորված առաջարկությունների հիան վրա, որոնք վերաբերում են տեղական մակարդակում «Աղետների ռիսկերի նվազեցման» կրթության արդյունավետության բարձրացմանը: