Հոգաբարձուների խորհուրդ
-
Արմեն Չիլինգարյանը աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) ու կլիմայի փոփոխության և հարմարվողականության մասնագետ է՝ ավելի քան 27 տարվա փորձով՝ քաղաքականության մշակման, ծրագրերի իրականացման և կարողությունների զարգացման ոլորտներում։ Նրա փորձառությունն ընդգրկում է ԱՌՆ կառավարումը, վաղ նախազգուշացման համակարգերը, համայնքային դիմակայունությունը և հետաղետային վերականգնումը։ 2008-2025 թթ. նա զբաղեցրել է ղեկավար պաշտոններ ՄԱԶԾ Հայաստանի գրասենյակում ՝ որպես ԱՌՆ ծրագրի համակարգող, ապա նաև ղեկավար, առաջնորդելով նախաձեռնություններ, որոնք աջակցել են ազգային քաղաքականությունների մշակմանը և աղետների ռիսկի գիտակցմամբ զարգացմանը։ Նա մասնակցել է միջազգային վերականգնման գործընթացներին, այդ թվում՝ PDNA գնահատումներին Հայաստանում և արտերկրում։ 2025 թ. մարտից նա համագործակցում է ՄԱԶԾ տարածաշրջանային գրասենյակի հետ որպես գլխավոր տեխնիկական մասնագետ՝ աջակցելով Կենտրոնական Ասիայում քաղաքային դիմակայունության և կլիմայական ռիսկերի վերաբերյալ տարածաշրջանային նախաձեռնություններին։ 2011 թվականից նաև դասախոս է ՃԿՊԱ-ում։ -
Արփինե Հակոբյանը փորձառու ղեկավար է, ՔՀԿ սեկտորի փորձագետ, հետազոտող, զարգացման ծրագրերի ազդեցության գնահատման և համայնքային զարգացման մասնագետ։ Արփինե Հակոբյանն ունի շուրջ 20 տարվա մասնագիտական կառավարման փորձ շահույթ չհետապնդող կազմակերպություններում։ 2015 թվականից հանդիսանում է «ՀԿ Կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ։ Նա սոցիալական գիտությունների որակյալ մասնագետ է։ Որպես սոցիոլոգ և փորձառու հետազոտող՝ նախագծել և իրականացրել է բազմաթիվ հետազոտություններ, ինչպես նաև միջազգային ծրագրերի ազդեցության գնահատումներ։ Որպես վկայագրված դասընթացավար՝ ունի ավելի քան 15 տարվա փորձ ոչ ֆորմալ կրթության ոլորտում։ Նրա դասավանդման հիմնական ուղղություններն են՝ կարիքների գնահատում և հետազոտություն, ծրագրերի նախագծում և պլանավորում, տրամաբանական հենքի մշակում, դրամահավաք, սոցիալական աշխատանք, մոնիտորինգ և գնահատում, համայնքների մոբիլիզացում, կառավարում և այլ թեմաներ։ Արփինե Հակոբյանն իր ներդրումն ունի նաև ակադեմիական կրթության ոլորտում։ Նա դասավանդել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Հանրային կառավարում բաժնում՝ «Ոչ պետական հատվածի կազմակերպություններ և կառավարում» առարկան։ Լինելով համայնքային զարգացման հմուտ մասնագետ՝ նա նշանակալի ներդրում ունի ինչպես համայնքային ակտիվ խմբերի, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների զարգացման գործում։ «Միայն ինքնաբավ համայնքները կարող են արդյունավետ ինքնակառավարվել» գաղափարախոսությունն է առաջնորդում նրան համայնքների հետ աշխատանքում։ Վերջին տարիների ընթացքում նրա կողմից նախաձեռնվել և հաջողությամբ ղեկավարվել է նաև սոցիալական ձեռնարկություն՝ ՏՈՒԿ (Տուրիզմի Ուրույն Կենտրոն) նախաձեռնությունը, որը բիզնես մոտեցումների և սոցիալական ազդեցության համադրմամբ ներկայացնում է համայնքային զարգացման արդյունավետ մոդել։ 2019–2021 թվականներին նա նախագահել է Հայաստանի ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցիան։ 2021 թվականից հանդիսանում է «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։ -
Արա Նազինյանն ունի ավելի քան 30 տարվա փորձ՝ կառավարությունների, ՄԱԿ-ի մարմինների, Համաշխարհային բանկի և ԱՄՆ ՄԶԳ-ի հետ աշխատելու ոլորտում։ Նա մասնագիտացած է աղետների ռիսկի նվազեցման, կլիմայական փոփոխությանն հարմարվողականության, ջրային ռեսուրսների կառավարման և սոցիալական զարգացման ծրագրերում: Կրթությամբ՝ Լոնդոնի Իմփերիալ քոլեջի Զարգացման կառավարման մագիստրոս, Արա Նազինյանն իր կարիերայի ընթացքում ղեկավարել է ռազմավարական ծրագրեր Հայաստանում, Կենտրոնական Ասիայի երկրներում, Բալկաններում և Արևելյան Եվրոպայում։ Արա Նազինյանը առանցքային դեր է ունեցել Հայաստանի աղետների ռիսկի նվազեցման համակարգի ձևավորման և զարգացման գործում՝ ներառյալ ազգային պլատֆորմի ստեղծումը և պետական կառույցների կարողությունների ամրապնդումը։ Նա նաև ներգրավված է եղել տարբեր երկրներում աղետներից հետո վերականգնման համակարգերի, ազգային ռազմավարությունների և գնահատման մեխանիզմների մշակման աշխատանքներում։ Համաշխարհային բանկի շրջանակներում նրա ղեկավարված ծրագիրը տարածաշրջանում ճանաչվել է լավագույնը: Ներկայումս նա շարունակում է իր գործունեությունը միջազգային մակարդակում՝ որպես փորձագետ, աջակցելով տարբեր երկրներին ռիսկերի կառավարման, քաղաքային դիմակայունության և կլիմայական քաղաքականությունների զարգացման հարցերում։ Միաժամանակ, նա ակտիվորեն ներգրավված է սոցիալական նախաձեռնություններում և մասնագիտական համայնքներում՝ նպաստելով գիտելիքի փոխանցմանը և երիտասարդ մասնագետների զարգացմանը։ Արա Նազինյանը Սոցիալական բնակարանային հիմնադրամի հիմնադիրն է, ԱՌՆԱՊ Հիմնադրամի խորհրդի անդամ ու Հաուզինգ Յուրոպ ֆեդերացիայի ներկայացուցիչ։ Նրա ղեկավարությամբ իրականացված ծրագրերն արժանացել են ԵՄ կայուն էներգետիկայի մրցանակին։ Ազատ տիրապետում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների: Արա Նազինյանը համատեղում է ռազմավարական մտածողությունը, գործնական փորձը և առաջնորդության հմտությունները՝ նպատակ ունենալով նպաստել ավելի անվտանգ, կայուն և զարգացող հասարակությունների ձևավորմանը։ -
Մարիա Հովումյանը ավելի քան 20 տարվա փորձառությամբ կառավարման խորհրդատու, բինզես թրեյներ, պրոֆեսիոնալ ֆասիլիտատոր և կազմակերպական քոուչ է։ Երևանի պետական համալսարանը ավարտելուն պես, իր ամբողջ աշխատանքային կարիերայի ընթացքում մշտապես սովորել և վերապատրաստվել է՝ այդպիսով ապահովելով մատուցվող ծառայությունների համապատասխանատվությունը միջազգային լավագույն չափանիշներին։ Մասնավորապես՝ • Անցել է Քեմբրիջի միջազգային քոլեջի կողմից սերտիֆիկացվող վերապատրաստում՝ Ժամանակակից կառավարում և Մարդկային ռեսուրսների կառավարում թեմաներով, • Անցել է մի շարք TOTC-ներ՝ աշխարհի առաջատար փորձագետների և խորհրդատվական ընկերությունների կողմից, • Անցել է միջազգային հավաստագրում (CMC և EFQM), • Հանդիսանում է CMC-Global-ի կողմից հավաստագրված ISO 20700:2017 Կառավարման խորհրդատվական ծառայությունների ուղեցույցի դասընթացավար, • Հանդիսանում է IASP Armenia Chapter-ի հիմնադիր անդամ, • Ունի Mini-MBA` Նորարարությունների Կառավարում ոլորտում, • Առաջնորդության և կառավարման եվրոպական ինստիտուտի կողմից վերապատրաստվել է որպես Թվային վերափոխման ռազմավարության խոհրդատու (Digital Transformation Strategy Consultant), • Եվ այլն։ Որպես IMPACT Solutions խորհրդատվական ընկերության հիմնադիր, աշխատում է տեղական և միջազգային մակարդակներում՝ խթանելով կառավարման խորհրդատվության բարձր չափանիշները։ Նրա մասնագիտացումն է մասնագիտական միությունների և համայնքների զարգացումը, մասնակցային ռազմավարական պլանավորումը՝ շահագրգիռ կողմերի լայն շրջանակի ներգրավմամբ, թվային վերափոխման ռազմավարությունների մշակումը, փորձառության վրա հիմնված ուսուցումը, և բազմաթիվ այլ ուղղություններ։ Ծառայություններ է մատուցում հանրային կառույցներին, բիզնեսին և ՔՀԿ-ներին՝ տեղական և միջազգային մակարդակներում: Մարիան նախագծել, կազմակերպել և վարել է ավելի քան 200 աշխատաժողով՝ մինչև 50 շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, ինչպես նաև մի շարք գիտաժողովներ և համաժողովներ՝ մինչև 400 հոգի մասնակցությամբ՝ Հայաստանում և արտերկրում։ -
Համլետ ՄաթևոսյանՀԽ անդամՀամլետ Մաթևոսյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հիմնադիր ռեկտորն է, փ/ծ գեներալ-մայոր, ռազմագիտության դոցենտ, ՌԴ մանկավարժական և սոցիալական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։ Աղետների ռիսկի կառավարման և քաղաքացիական պաշտպանության ոլորտում պրն. Մաթևոսյանի գործունեությունը սկսվել է դեռևս 1990-ական թվականներին։ 1992–2022 թվականներին նա ղեկավարել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան։ Գիտական գործունեությամբ զբաղվում է 1974 թվականից։ Նրա ողջ գիտական գործունեությունն ուղղված է եղել կառավարման խնդիրների և աղետների ռիսկերի նվազեցման հարցերի ուսումնասիրությանը։ Գիտական գործունեության ընթացքում հետազոտել է հեռավար կառավարման համակարգերը, տնտեսական օբյեկտների կառավարման գործունեության կայունության բարձրացման խնդիրները, իսկ հետագայում՝ ճգնաժամային կառավարման հիմնախնդիրները։ Համահեղինակ է 3 գիտական հաշվետվությունների և 3 օրենքների, հեղինակ՝ շուրջ 180 գիտամեթոդական աշխատությունների։ Նրա բազմաթիվ գիտական աշխատանքներ գործնական կիրառություն են ստացել ՀՀ տարբեր ոլորտներում։ Պրն. Մաթևոսյանը մասնակցել է աղետների ռիսկի կառավարման և քաղաքացիական պաշտպանության ոլորտների մի շարք վերապատրաստումների՝ Բուլղարիայում, Իտալիայում, Հունգարիայում, Շվեդիայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Շվեյցարիայում և Հայաստանում։ Իր հայրենանվեր գործունեության համար պարգևատրվել է շուրջ երեք տասնյակ մեդալներով, հուշամեդալներով, պատվոգրերով և շնորհակալագրերով։ Մասնակցել է բազմաթիվ միջազգային գիտական և գիտագործնական համաժողովների՝ աշխարհի շուրջ 20 երկրներում։ Նրա ղեկավարությամբ Ճգնաժամային կառավարման ինստիտուտն իրականացրել է միջազգային ծրագրեր ՄԱԿ-ի, Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի, ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի, ինչպես նաև Իտալիայի, Գերմանիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի և Էստոնիայի համապատասխան կառույցների հետ։ 2026 թվականից հանդիսանում է «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։ -
Հասմիկ Ալթունյանը փորձառու կառավարման և զարգացման մասնագետ է՝ մոտ երկու տասնամյակի փորձով տնտեսական զարգացման, գյուղատնտեսական նորարարությունների, աղետների ռիսկերի կառավարման, կլիմային դիմակայունության և համայնքային կայուն զարգացման ոլորտներում։ Նա առանձնանում է թիմերի արդյունավետ առաջնորդման, ինչպես նաև բազմաբնույթ ծրագրերի մշակման, համակարգման և գնահատման հմտություններով։ Նրա ղեկավարած ծրագրերը ֆինանսավորվել են SDC, USAID, ADA, EU, UNDP, UNICEF, SoH և այլ առաջատար դոնորների կողմից՝ ընդգրկելով ագրոբիզնեսի զարգացում, ռիսկերի հաշվառմամբ համայնքային զարգացում, օրգանական գյուղատնտեսության խթանում, կանանց տնտեսական հզորացում, համայնքների կլիմային դիմադրողականության բարձրացում և ագրոանտառային համակարգերի ներդրում։ Որպես ծրագրերի ղեկավար, խորհրդատու և գնահատող՝ Հասմիկ Ալթունյանը մշտապես դրսևորել է ռազմավարական պլանավորման խորքային կարողություններ, միջոցների արդյունավետ կառավարման, կայուն գործընկերային համագործակցության ձևավորման, ինչպես նաև մոնիթորինգի և գնահատման հմտություններ և բարձր հաշվետվողականություն։ Նա ունի ծրագրերի մշակման, շուկայի համակարգերի զարգացման (MSD), տեղական տնտեսական զարգացման (LED) և ռազմավարությունների ձևավորման բազմամյա փորձ։ Տիկին Ալթունյանը խորհրդատվական ծառայություններ է մատուցել UNDP, ILO, UNICEF, WHO, SoH, Green Lane, ICARE կազմակերպությունների համար, իրականացրել է ավելի քան 20 միջանկյալ և վերջնական գնահատումներ՝ ընդգրկելով կլիմայի փոփոխության և հարմարվողականության, աղետների ռիսկերի կառավարման, կանանց տնտեսական հզորացման, գյուղատնտեսության և տեղական զարգացման ոլորտները։ -
Էդմոն Ազարյանը տնտեսագետ և աղետների ռիսկի նվազեցման մասնագետ է՝ ավելի քան 15 տարվա փորձով հումնաիտար ծառայությունների, դիմակայունության ձևավորման և հանրային անվտանգության ոլորտներում։ Նա իր մասնագիտական գործունեության մեծ մասը ծավալել է Հայկական կարմիր խաչի ընկրությունում (ՀԿԽԸ), որտեղ իր գործունեությունը սկսել է որպես կամավորև հասել է մինչև Աղետների կառավարման և բնակչության տեղաշարժի բաժնի ղեկավարի պաշտոնին։ Այս պաշտոնում նա պատասխանատու է եղել աղետների ռիսկի նվազեցման, միգրացիայի, կլիմայի փոփոխության, ականային վտանգի իրազեկման և այլ ուղղություններով ծրագրերի մշակման և իրականացման համար։ Նա ղեկավարել է պատրաստվածության, արձագանքման, համայնքային մակարդակում ռիսկերի նվազեցման և կարողությունների զարգացման ծրագրեր ամբողջ Հայաստանի տարածքում՝ սերտ համագործակցությամբ պետական կառույցների և համայնքների հետ։ Պրն. Ազարյանը ունի նաև միջազգային աշխատանքային փորձ: Նա եղել է Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի (ԿԽԿՄՄՖ) աղետների ռիսկի կառավարման հարցերով պատասխանատուն Թուրքիայի և Հարավային Կովկասի տարածաշրջանի համար։ Պրն. Ազարյանը մեկամսյա առաքելությամբ գործուղվել է Մոլդովա որպես ԿԽԿՄՄՖ ներկայացուցիչ, ինչպես նաև ներգրավվել է որպես խորհրդատու՝ ԿԽԿՄՄՖ-ի կողմից իրականացվող Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային արտակարգ իրավիճակներում գործելու պլանի վերանայման աշխատանքներում։ Նրա մատուցած հայրենասիրական հանրային ծառայությունները, ինչպես նաև համայնքային ռիսկերի նվազեցման և կրթական նախաձեռնություններում ներգրավվածությունը արժանացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Շիրակի մարզային և Լուսառատի համայնքային իշխանությունների գնահատանքին։ Որպես ՀԿԽԸ ներկայացուցիչ` Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմում և 2021 թվականից ի վեր՝ դրա հոգաբարձուների խորհրդի անդամ, նա ունի գործնական փորձ համայնքային դիմակայունության, միջգերատեսչական համագործակցության և ռիսկերի վրա հիմնված պլանավորման ոլորտներում։ 2017 թվականից ի վեր նա նաև հանդիսանում է «Edgar Partners» ՍՊԸ-ի նախագահ։
european union civil protection and humanitarian aid
unhcr
world vision armenia