Մանկավարժահոգեբանական գնահատման և աջակցության գործընթացների կազմակերպումը աջակցության կենտրոններում

Սույն ձեռնարկի նպատակը երեխաների և ընտանիքի աջակցության կենտրոնների մանկավարժահոգեբանական աջակցության խմբի անդամների մասնագիտական զարգացման գործընթացին աջակցելն է: Ձեռնարկում ներկայացված նյութերը կօգնեն մասնագետներին հնարավորինս շուտ բացահայտել և աջակցել երեխաներին, որոնք ունեն կրթական և զարգացման ծրագրերի ճիշտ պլանավորման, միջավայրային հարմարեցումների և անհրաժեշտ մասնագիտական ծառայությունների տրամադրման կարիք: