Sphere ծրագիր_Մարդասիրական գործունեության կանոնադրություն և մարդասիրական օգնության նվազագույն չափորոշիչներ

Summary (en)

Sphere նախագիծը նախաձեռնվել է 1997 թվականին մի խումբ հասարակական կազմակերպությունների և Կարմիր խաչի ու Կարմիր մահիկի շարժման կողմից՝ մարդասիրական արձագանքի հիմնական ոլորտներում համընդհանուր նվազագույն չափորոշիչների հավաքածու մշակելու նպատակով՝ «Sphere ձեռնարկի» տեսքով։

Ձեռնարկի նպատակն է բարելավել մարդասիրական արձագանքի որակը աղետների և հակամարտությունների պայմաններում, ինչպես նաև ուժեղացնել մարդասիրական համակարգի հաշվետվողականությունը աղետներից տուժած մարդկանց առջև։