ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

Սպիտակի 1988 թվականի երկրաշարժը վերհանեց Հայաստանի բնակչության և տարածքների սեյսմիկ անվտանգության ոլորտում առկա սխալներն ու բացթողումները, մեր երկրում երկրաշարժից խոցելիության բարձր մակարդակը: Այն պայմանավորված էր սեյսմիկ վտանգի սխալ գնահատմամբ, քաղաքաշինական նորմերի ոչ պատշաճ կիրառմամբ, սոցիալական, տնտեսական, բնապահպանական և այլ գործոններով, որոնք կտրուկ մեծացնում են սեյսմիկ ռիսկը: Սպիտակի երկրաշարժը ցույց տվեց, որ պետությունը և բնակչությունն անպատրաստ էին դիմագրավելու ուժեղ երկրաշարժին, և որ Հայաստանի բնակչության պաշտպանության հիմնախնդիրը եղել և մնում է ազգային անվտանգության հիմնական գերակայություններից մեկը:

Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը և առաջացած խնդիրները՝ Սպիտակի երկրաշարժից հետո՝ 1991 թվականին, ստեղծվեց ՀՀ կառավարությանն առընթեր «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը»՝ ՍՊԱԾ-ը: Հիմք դրվեց ՀՀ սեյսմիկ անվտանգության արդյունավետ համակարգի կայացմանը:

Այսօր կառույցը 35 տարեկան է: