Վորլդ Վիժն Հայաստան
Ռոմանոս Մելիքյան փող․, 1 Երևան 0065, Հայաստան
Վորլդ Վիժնը երեխայակենտրոն քրիստոնեական կազմակերպություն է, որը գործում է աշխարհի ավելի քան 100 երկրներում՝ աջակցելով միլիոնավոր երեխաների և նրանց ընտանիքների բարեկեցությանը։
Վորլդ Վիժնը Հայաստանում սկսել է իր գործունեությունը 1988 թվականին ավերիչ
երկրաշարժից տուժածներին շտապ օգնություն տրամադրելու համար։ Ներկայումս կազմակերպությունը տարածքային գրասենյակներ ունի ռազմավարական 3 մարզերում՝ Գեղարքունիք, Սյունիք և Տավուշ, իսկ գործընկերների միջոցով ծրագրեր է իրականացնում նաև այլ մարզերում:
ՎՎՀ-ի ծրագրերը, որոնք նպաստում են քաղաքականության մշակման և համակարգային փոփոխություններին, դրական ազդեցություն են ունեցել շուրջ 500,000 երեխայի կյանքի վրա ամբողջ Հայաստանում։
Կազմակերպության նպատակն է Հայաստանը դարձնել հույսով և արժանապատվությամբ ապրող երեխաների ու պատանիների օրրան:
Գործունեության շրջանակը՝
ՎՎՀ-ն իր գործունեությունն իրականացնում է հետևյալ երեք ռազմավարական նպատակների շրջանակում.
- Անվտանգ, արդար և հզորացնող միջավայր Հայաստանի աղջիկների և տղաների համար, հատկապես՝ առավել խոցելիների։
- Դիմակայուն և ցնցումներին արձագանքող համայնքներ՝ ներառական և որակյալ ծառայություններով։
- Երեխաների բարեկեցության կայուն լուծումներ՝ ռազմավարական համագործակցության միջոցով։
ՎՎՀ-ն իր գործունեությունը ծավալում է երեք մակարդակում․
Երեխայի և ընտանիքի մակարդակում ՎՎՀ-ն խթանում է՝
- Երեխաների փոխհարաբերությունների բարելավումը իրենց հասակակիցների, ծնողների/խնամակալների և հոգևոր առաջնորդների հետ,
- Երեխաների և նրանց ընտանիքների դիմակայունության բարձրացումը,
- Աղետներից դիմակայման գործընթացների բարելավումը,
- Ընտանիքների կարողությունների բարձրացումը՝ երեխաների հիմնական կարիքները բավարարելու համար,
- Ամենախոցելի երեխաների և նրանց ընտանիքների հոգեբանական և սոցիալ-հոգեբանական վիճակի բարելավումը,
- Ֆիզիկական և հոգեբանական պատժի կիրառման նվազեցումը,
- Տղաների և աղջիկների հզորացումը։
Համայնքի մակարդակում ՎՎՀ-ն խթանում է՝
- Երեխաների պաշտպանության համայնքային կառույցների և մեխանիզմների ուժեղացումը,
- Համայնքների ընդհանուր դիմակայունության բարձրացումը,
- Համայնքներում ներառական և գենդերազգայուն միջավայրերի հզորացումը,
- Որակյալ և ներառական հանրային ծառայությունների հասանելիությունը առավել խոցելի երեխաների և նրանց ընտանիքների համար։
Ազգային մակարդակում ՎՎՀ-ն խթանում է՝
- Ընդհանուր հաշվետվողականությունը և գործընկերությունը,
- Երեխայի բարեկեցության խնդիրների կայուն լուծումները,
- Համագործակցության ցանցերի և կոալիցիաների միջոցով քաղաքականության վրա ազդեցությունը։
Վորլդ Վիժն Հայաստանի կարևորագույն ուղղություններից է նաև աղետների ռիսկի կառավարումը (ԱՌԿ) և արտակարգ իրավիճակների արձագանքը։ Վորլդ Վիժն Հայաստանը վերջին տարիներին ակտիվորեն իրականացնում է ԱՌԿ ծրագրեր՝ ուղղված համայնքների դիմակայունության բարձրացմանը, վաղ նախազգուշացման համակարգերի զարգացմանը, համայնքային աղետների ռիսկի կառավարման պլանների բարելավմանը և բնակչության իրազեկվածության բարձրացմանը՝ հատկապես սահմանամերձ և բարձր ռիսկային համայնքներում։
european union civil protection and humanitarian aid
unhcr
world vision armenia