Աղետների ռիսկի և կլիմայի փոփոխության հարմարվողականության տեղեկատվական միասնական համակարգի ստեղծմանն օժանդակող թեմատիկ խումբ

Աղետների ռիսկի և կլիմայի փոփոխության հարմարվողականության տեղեկատվական միասնական համակարգի ստեղծմանն օժանդակող թեմատիկ խումբ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Աղետների ռիսկի և կլիմայի փոփոխության հարմարվողականության տեղեկատվական միասնական համակարգի ստեղծմանը օժանդակող թեմատիկ խմբի

1. Նպատակ

Թեմատիկ խումբը նշված տեղեկատվական համակարգի ստեղծման գործընթացի շուրջ կամավորության սկզբունքով միավորված շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների և առանձին փորձագետների խումբ է, որի նպատակն է՝ 

աջակցել աղետների ռիսկի և կլիմայի փոփոխության հարմարվողականության տեղեկատվական միասնական համակարգի (այսուհետ՝ ԱՌԿՓՀ  ՏՄՀ) նախագծման և ստեղծման գործընթացին, այդ թվում՝ համակարգի հայեցակարգային հիմքերի, մոդուլային ճարտարապետության և գործառնական շրջանակի ձևավորմանը, ինչպես նաև անհրաժեշտ իրավական և տեխնիկական փաստաթղթերի, ինստիտուցիոնալ կառավարման մեխանիզմների մշակմանն ու համաձայնեցմանը։

ՏՄՀ համակարգի ստեղծումը բխում է ՀՀ «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի[1] 8-րդ հոդվածի 1-ին մասում ներկայացված աղետների ռիսկի նվազեցման միջոցառումների 2-րդ կետից[2], որը  նախատեսում է հետևյալը՝

  • «Աղետների ռիսկի և կլիմայի փոփոխության հարմարվողականության տեղեկատվական միասնական համակարգի ստեղծումը և կառավարումը».

Թեմատիկ խումբը (ԹԽ) համակարգի թվայնացման և ավտոմատացման ամբողջ փուլում տրամադրում է շարունակական մասնագիտական խորհրդատվություն և աջակցություն՝ ի նպաստ լուծման կիրառելիության և կայուն գործարկման ապահովման։

2. Խնդիրներ

2.1 Մշակել աղետների և կլիմայական ռիսկերի կառավարման միասնական, թվային և ավտոմատացված համակարգի տեսլականը (հայեցակարգը)՝ հիմնված միջազգային լավագույն փորձի, ազգային ռազմավարական փաստաթղթերի և գործող ինստիտուցիոնալ շրջանակի վրա։

2.2 Օժանդակել ԱՌԿՓՀ  ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ մշակման ենթաօրենսդրական ակտի մշակմանը, ներառյալ տեխնիկական պահանջները (ֆունկցիոնալ, ոչ ֆունկցիոնալ, տվյալների, անվտանգության, ինտեգրման և այլն)  և համակարգի մոդուլային ճարտարապետության նախագիծը։

2.3. Օժանդակել աղետների և կլիմայական ռիսկերի գնահատման (ԱԿՌԳ) գործընթացների թվայնացման և ավտոմատացման իրավական և տեխնիկական շրջանակի մշակմանը, անհրաժեշտության դեպքում գործող գնահատման մեթոդաբանությունների և գործիքակազմերի վերանայմանը,  ինչպես նաև ԱԿՌԳ թվայնացված և ավտոմատացված մոդուլի մշակմանը՝ որպես ԱՌԿՓՀ  ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ  բաղկացուցիչ մաս (համապատասխանում է 2025թ․ օգոստոսի 12-ի ՀՀ վարչապետի 705-Ա որոշման 8-րդ միջոցառմանը)

2.4. Օժանդակել «Աղետների ռիսկի կառավարման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանները էլեկտրոնային եղանակով լիազոր մարմին ներկայացնելու, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի վարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակմանը, ինչպես նաև սույն կարգին համահունչ թվային մոդուլի ստեղծմանը՝ որպես ԱՌԿՓՀ  ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ առանձին բաղադրիչ (համապատասխանում է 2025թ․ օգոստոսի 12-ի ՀՀ վարչապետի 705-Ա որոշման 42-րդ միջոցառմանը).

2.5 Օժանդակել Սենդայի գործողությունների ծրագրի, ԱՌԿ ռազմավարության, ինչպես նաև աղետների ռիսկի կառավարման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանների իրականացման թվային մոնիտորինգային համակարգի (կամ համակարգերի) ձևավորմանը՝ ներառյալ դրանց իրավական, ինստիտուցիոնալ և տեխնիկական շրջանակների մշակումը։

2.6 Օժանդակել վաղ նախազգուշացման և ազդարարման համակարգի ստեղծման հայեցակարգի նախագծի վերջնականացմանը և դրա ինտեգրմանը ԱՌԿՓՀ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ շրջանակում՝ որպես առանձին մոդուլ։

2.7 Աջակցել ԱՌԿՓՀ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ տեսլականից բխող այլ մոդուլների նույնականացմանը, ձևավորմանը և զարգացմանը, ինչպես նաև դրանց համապատասխան իրավական շրջանակի և տեխնիկական առաջադրանքի մշակմանը։

2.8 Օժանդակել ԱՌԿՓՀ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ձևավորման գործընթացի մշտադիտարկման ապահովմանը և տրամադրել մասնագիտական աջակցություն ըստ անհրաժեշտության համակարգի ձևավորման ողջ ընթացքում։

3. Սկզբունքներ

  • Կամավորություն. Թիմում ընգրկվել և աշխատել կամավորական հիմուքներով է
  • Մասնակիցների իրավահավասարություն. ԹԽ բոլոր անդամները ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ:
  • Որոշումների ընդունման համաձայնեցվածություն. ԹԽ-ում միանձնյա որոշումներ չեն ընդունվում: Որոշումները կայացվում են համատեղ քննարկումների արդյունքում:
  • Գործունեության թափանցիկություն և հաշվետվողականություն. ԹԽ աշխատանքները չեն իրականացվում գաղտնի: Բոլոր աշխատանքները արձանագրվում են և արխիվացվում: Ըստ անհրաժեշտության դրանք հրապարակվում են վեբ և սոցիալական հարթակներում:
  • Շահագրգիռ կողմերի ներգրավվածություն. Յուրքանչյուր ոք կարող է մաս կազմել ԹԽ, եթե ունի համապատասխան կարողություններ, հմտություններ կամ ԹԽ աշխատանքներին նպաստելու այլ բնույթի ներուժ:
  • Հետևողականություն. ԹԽ աշխատանքները իրականացվում են հաստատված պլան ժամանակացույցով և խնդիրների լուծման տրամաբանական հաջորդականությամբ, իսկ եթե դրանց զուգահեռ իրականացումը չի խոչընդոտում իրար, ապա նաև զուգահեռ:
  • Մարդու իրավունքներ և մարդասիրություն. ստեղծվող վերջնարդյունքները չպետք է ոտնահարեն մարդու իրավունքները և պետք է լինեն մարդասիրական:
  • Ճկունություն. Ընթացիկ զարգացումները հաշվի են առնվում ԹԽ-ում և ըստ անհրաժեշտության գործունեությունը հարմարցվում է պետական օրակարգին` մշտապես ապահովելով ներդաշնակությունը պետական քաղաքականության հետ:շ

4. Թեմատիկ խմբի կազմ

Թեմատիկ խումբը բաց է բոլոր շահագրգիռ կողմերի համար, ովքեր պատրաստ են նպաստել ԱՌԿՓՀ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ձևավորմանը, ինչպես նաև սահմանված այլ խնդիրների լուծմանը:

5. Գործառնական շրջանակ

Թեմատիկ խմբի հիմնական գործունեությունը ուղղված է լինելու սահմանված խնդիրերի լուծմանը և ԱՌԿՓՀ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ձևավորման գործընթացին փորձագիտական-խորհրդատվական աջակցությանը։

6. Ակնկալվող արդյունքներ

Ակնկալվող արդյունք

Հղում

ԱՌԿՓՀ տեղեկատվական միասնական համակարգի հայեցակարգի մշակումը և դրա ներկայացում լիազոր մարմնին հաստատման

«Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենք ընդունված 2025 թ. ապրիլի 18-ին։ Ուժի մեջ է մտնում 2027 թ. հունվարի 1-ից

ԱՌԿՓՀ տեղեկատվական միասնական համակարգի ենթաօրենսդրական ակտի մշակում և դրա ներկայացում լիազոր մարմնին հաստատման

«Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենք ընդունված 2025 թ. ապրիլի 18-ին։ Ուժի մեջ է մտնում 2027 թ. հունվարի 1-ից

ՀՀ Վարչապետի 2025թ. N 705‑Ա որոշման 8-րդ միջոցառում – ենթաօրենսդրական ակտի մշակում և ներկայացում հաստատման, որը ներառում է նաև թվայնացված մոդուլի ձևավորման և կառավարման տեխնիկական պահանջները։

ՀՀ վարչապետի 705‑Ա որոշում, 12.08.2025 – e‑gov.am

ՀՀ Վարչապետի 2025թ. N 705‑Ա որոշման 4-րդ միջոցառում – ենթաօրենսդրական ակտի մշակում և ներկայացում հաստատման, որը ներառում է նաև թվայնացված մոդուլի ձևավորման և կառավարման տեխնիկական պահանջները։

ՀՀ վարչապետի 705‑Ա որոշում, 12.08.2025 – e‑gov.am

Սենդայի գործողությունների ծրագրի, ԱՌԿ ազգային ռազմավարության և արտակարգ իրավիճակներում գործելու պլանների թվային մոնիթորինգային համակարգերի ձևավորման աջակցություն՝ իրավական և տեխնիկական շրջանակների մշակմամբ։

Կառավարության N 1717‑Լ որոշմամբ (05.10.2023) հաստատված «Աղետների ռիսկերի կառավարման ռազմավարություն 2023–2030թթ. և 2023–2026թթ. գործողությունների ծրագիր»

ԱՌԿՓՀ տեղեկատվական միասնական համակարգի ձևավորման գործընթացի մշտադիտարկման ապահովման աջակցություն։

 

7. Անդամների իրավունքներ

  • Մասնակցել թեմատիկ խմբի նիստերին, աշխատանքային ենթախմբերին և քննարկումներին։
  • Առաջարկել օրակարգային հարցեր, հանդես գալ նախաձեռնություններով և նորարար գաղափարներով։
  • Ստանալ ԹԽ կողմից շրջանառվող փաստաթղթերը, արձանագրությունները, նյութերը և ԹԽ գործունեության հետ կապված այլ բնույթի տեղեկատվություն։
  • Մասնակցել ձևավորվող փասաթղթերի (կամ այլ բնույթի վերջնարդյունքի) մշակման աշխատանքներին ինչպես հեղինակ, այնպես էլ խորհրդատու։
  • Առաջարկել թեմային համապատասխան փորձագետների կամ կազմակերպությունների ներգրավում։
  • Անհրաժեշտության դեպքում ունենալ տվյալների հասանելիություն՝ սահմանված մակարդակներով և տվյալների պաշտպանության կանոններով։
  • Ցանկացած ժամանակ դուրս գալ ԹԽ կազմից` նախապես տեղեկացնելով ԹԽ քարտուղարությանը:

9. Թեմատիկ խմբի աշխատաքների համակարգում և կազմակերպում

9.1. Համակարգում․ Խմբի գործունեությունը համակարգում է ՀՀ Ներքին գործերի նախարարությունը:

9.2 Աշխատանքների կազմակերպում. Իրականացվում է քարտուղարկության կողմից: «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամը  հանդես կգա որպես քարտուղարություն` «Խնդիրներ» ենթաբաժնի 2.1 և 2.2 կետերի մասով այդ պարտականությունները կիսելով Ասիական զարգացման բանկի հետ, 2.3 և 2.4 կետերի մասով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ:

9.3 Քարտուղարության կողմից իրականացվում է

  • ԹԽ հանդիպումների կազմակերպումը,
  • փաստաթղթաշրջանառության ապահովումը,
  • հանդիպումների արձանագրումը և արխիվացումը,
  • կարծիքների, դիտարկումների և առաջարկությունների հավաքագրումը և տրամադրումը աշխատանքային խմբին/երին,
  • հանդիպումների և արդյունքների լուսաբանումը,
  • արդյունքները լիազոր մարմնին ներկայացնելը և կազմակերպական բնույթի այլ աշխատանքներ:

10. Ժամանակացույց

Մեկնարկի ամսաթիվ՝ փետրվարի 10, 2025թ.

Հանդիպումների հաճախականություն՝ ԱՌԿՓՀ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ հայեցակարգի ձևավորման աշխատանքների համար աշխատանքային խմբի հանդիպումների հաճախականությունը սահմանվում է խմբի մասնակիցների կողմից, ելնելով ԹԽ աշխատանքների առարկա հանդիսացող փաստաթղթերի մշակման հրատապությունից։

Տարեկան վերանայում՝ Թեմատիկ խմբի գործունեության առաջընթացն ու արդյունավետությունը կվերանայվեն տարեկան՝ անհրաժեշտության դեպքում գործառնական ընթացակարգերի թարմացումներով:

11. Կարևոր փաստաթղթեր

Փաստաթուղթ / որոշում

Գործողություն

Հղում

Աղբյուր

1

Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին ՀՀ օրենք (18.04.2025 թ.)

Ներբեռնել PDF

Ներբեռնել PDF

Այս օրենքն ընդունվել է 2025 թ. ապրիլի 18-ին՝ նախատեսելով, որ ուժի մեջ է մտնում 2027 թ. հունվարի 1-ից

2

Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենք (07.05.2002 թ.)

Ընթերցել ARLIS-ում

Կարդալ օրենքը

Օրենքը սահմանում է տեղական ինքնակառավարման սկզբունքները, սահմանափակումները և ընդունվել է 2002 թ. մայիսի 7-ին

3

Աղետների ռիսկերի կառավարման ազգային ռազմավարություն (2023–2030 թթ.) և գործողությունների ծրագիր (2023–2026 թթ.)

Վարչապետի որոշում և ծրագիր

Կարդալ որոշումը

Կառավարության որոշման մեջ (N 1717-Լ, 05.10.2023) հաստատված են աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը

4

Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի շրջանակային ծրագիր (2015–2030 թթ.)

Վերաբերյալ PDF

UNDRR էջ և PDF

Սենդայի շրջանակային ծրագիրը սահմանում է 7 նպատակ և 4 առաջնահերթություն՝ աղետների ռիսկի կանխարգելման և նվազեցման համար; այն ընդունվել է 2015 թ. Սենդայում

5

«Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի կիրարկումը ապահովող միջոցառումների ցանկ»-ը հաստատելու մասին ՀՀ վարչապետի 705‑Ա որոշում (12.08.2025 թ.)

Որոշման էջ

ՀՀ վարչապետի 705‑Ա որոշում

Որոշման PDF-ում սահմանված են օրենքի կիրարկման հիմնական միջոցառումները և ժամկետները

6

«Հայաստանի թվայնացման ռազմավարությանը, ռազմավարության միջոցառումների ծրագրին և արդյունքային ցուցանիշներին հավանություն տալու մասին» ՀՀ վարչապետի 183‑Լ որոշում (11.02.2021 թ.)

Կարդալ որոշումը

Կարդալ որոշումը

Որոշմամբ (N 183‑Լ, 11.02.2021) հաստատվում է Հայաստանի թվայնացման ռազմավարությունը և դրա միջոցառումների ծրագիրը

7

Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050 – Մեգանպատակ 02 «Պաշտպանված Հայաստան»

Վարչապետի տեղեկանք

Վարչապետի մամլո հաղորդագրություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է մինչև 2050թ. Հայաստանի վերափոխման ռազմավարությունը՝ ընդգծելով, որ այն համազգային շարժում է և մշակվում է՝ հիմնվելով ազգային արժեքների ու նպատակների վրա

8

«Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021–2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի 1902‑Լ որոշում (18.11.2021 թ.)

Կարդալ որոշումը

Կարդալ որոշումը

Որոշմամբ (N 1902‑Լ, 18.11.2021) հաստատվում է ՀՀ կառավարության 2021–2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագիրը


[1] «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքն ընդունվել է 2025 թ. ապրիլի 18-ին, ուժի մեջ է մտնում 2027 թ. հունվարի 1-ից