ԱՌՆԱՊ հիմնադրամը մասնագիտացել է հակակարկտային ցանցերի տեղադրման հարցում ՄԱԶԾ-ի հետ երկարամյա համագործակցության արդյունքում

Դեռևս 2013 թ-ից հակակարկտային ցանցերի տեղադրման շուրջ «ԱՌՆ ազգային պլատֆորմ» հիմնադրամի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջև ձևավորված համագործակցությունը շարունակվում է առ այսօր։ Համագործակցությունը նպաստեց ԱՌՆԱՊ հիմնադրամի այս ոլորտում մասնագիտացմանը։ Մասնագիտացման արդյունքում բազմաթիվ նորարարական լուծումներ են մշակվել ցանցերը տեղադրելու տեսանկյունից՝ այդ թվում նախագծվել են տեղադրման համար անհրաժեշտ դետալներ, որոնք որակապես նույնն են ինչ Եվրոպայից ներկրվողներ, սակայն ցանցերի սպասարկումը ավելի հեշտ են դարձնում և գնային տեսանկյունից ավելի մատչելի են։

Նորարական լուծումների և մասնագիտացման արդյունքում, այսօր հիմնադրամը առաջատար տեղ է գրավում Հայաստանում կարկտապաշտպան ցանցեր տեղադրելու տեսանկյունից։

Այս նորարարական լուծումները պետք եկան այս տարի, երբ անհրաժեշտություն առաջացավ ցանցապատել ելակի, մոշի և ազնվամորու դաշտերը՝ ընդհանուր առմամբ 1 հա տարածք Գեղարքունիքի, Արագածոտնի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզի 10 համայնքներում (յուրաքանչյուր համայնքում 1000 մ2)

ԱՌՆԱՊ հիմնադրամ-ՄԱԶԾ համագործակցության ընթացքում ձեռք բերված ահռելի փորձը օգնեց շահել նաև ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից հայտարարված մրցույթը, որի արդյունքում ցանցապատվեց 3 հեկտար խաղողի այգիներ Արմավիրի մարզի 6 համայնքներում։