Քննարկվեց ՏՄՌԿ կիրառական մոդուլի ներդրման հետ կապված խնդիրները

Օրերս տեղի ունեցավ հանդիպում, որը նպատակ էր հետապնդում.

• Քննարկել Տեղական մակարդակում ռիսկի կառավարման (ՏՄՌԿ) կիրառական մոդուլի համայնքներում ներդրման հետ կապված խնդիրները (գործընթացի համակարգման, վերլուծության, պատասխանատուների նշանակման և այլ հարցեր)
• Քննարկման արդյունքների հիման վրա հստակեցնել ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից առաջիկայում պլանավորած դիմակայունության ֆորումի օրակարգը։

AX4I7001

Քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ ՏՄՌԿ մոդուլի ներդրման առավել արդյունավետ քայլերի հաջորդականություն մշակելու համար նախ և առաջ տարածքային կառավարման և զարգացման համակարգի ներկայացուցիչները պետք հստակ պատկերացնեն և հասկանան` ինչ է իրենից ներկայացնում ՏՄՌԿ մոդուլը և նոր մտածել՝ մոդուլի գրագետ և արդյունավետ ներդրման մասին։

Այդ իսկ պատճառով, առաջարկվեց ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից առաջիկայում պլանավորած դիմակայունության ֆորումը ամբողջության նվիրել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության պատասխանատու ներկայացուցիչներին, մարզային մակարդակում տնտեսական զարգացման պատասխանատուներին և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մարզային վարչությունների ներկայացուցիչներին ՏՄՌԿ մոդուլի ներկայացմանը (նպատակ, տվյալների հավաքագրում, վերլուծություն, ԱՌՆ առաջարկությունների փաթեթի ձևավորում, համայնքային զարգացման ծրագրերում ԱՌՆ առաջարկությունների ներառում, տեսական և գործնական պարապունքներ և այլն։)

AX4I6996

Այս քայլին կհաջորդի ՏՄՌԿ մոդուլի ներդրման համար անհրաժեշտ հաջորդական քայլերի մշակումը։
Հանդիպմանը մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման և զարգացման նախարարություններից, ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից, «ԱՌՆ ազգային պլատֆորմ», ՄԱԿ-ի մանկական և ՕքսԵՋեն հիմնադրամներից, ՄԱԿ-ի զարգացման ծրագրից և Սեյվ դը Չիլդրենի հայաստանյան գրասենյակից։
AX4I6994